National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 

Սիրելի բարեկամ,

Դուք գտնվում եք ՀՀ Ազգային ժողովի՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչական բարձրագույն մարմնի պաշտոնական կայքում:

Ազգային ժողովը ձեւավորվում է բացառապես մեր քաղաքացիների ազատ կամքի արտահայտման միջոցով: Խորհրդարանը Հայաստանի պետականության խորհրդանիշներից մեկն է՝ հայ ժողովրդի բազմամյա նկրտումների մարմնավորումը: Օրենսդիր իշխանության առաքելությունը հասարակության կենսագործունեության արդյունավետության ապահովման առանցքային կողմնորոշիչների ձեւավորումն է:

Ազգային ժողովի գործունեության գլխավոր նպատակներից մեկը պետություն-հասարակություն երկկողմ հաղորդակցության ապահովումն է, ինչը գերակա նշանակություն ունի մեր պետության շարունակական զարգացման եւ աշխարհում սեփական տեղի ու դերի ամրապնդման առումով: Խորհրդարանը լայն ներգրավվածություն ունի հանրային ու քաղաքական որոշումների կայացման գործընթացում:

Ազգային ժողովի պաշտոնական կայքն ունի տեղեկատվական հարուստ բազա: Մատչելի եւ պարզ կառուցվածքի շնորհիվ դուք այստեղ հեշտությամբ կարող եք կողմնորոշվել եւ գտնել պահանջվող տեղեկությունը, ձեռք բերել գիտելիքների մեծ պաշար:

Մաղթում ենք արդյունավետ աշխատանք:

Բարի գալուստ ՀՀ Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ


Լուրեր
 Բոլոր լուրերը
24.09.2024
Հայկ Կոնջորյանի գլխավորած պատվիրակությունը Նիկոսիայում հանդիպել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ
Ազգային ժողովի եւ Կիպրոսի Հանրապետության միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի պատվիրակությունը Հայկ Կոնջորյանի գլխավորությամբ սեպտեմ...
24.09.2024
ԱԺ նախագահն Անդորրայի խորհրդարանի ղեկավարի հետ քննարկել է բազմոլորտ փոխգործակցությանը վերաբերող հարցեր
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստան ժամանեց Անդորրայի Իշխանապետության խորհրդարանի նախագահը: Կայացած հանդիպմանն Ալեն Սիմոնյանը կարեւորեց նման ա...
24.09.2024
Կկարգավորվեն «Բուսասանիտարիայի մասին» օրենքի որոշ դրույթներում առաջացած բացերն ու տարընկալումները
Օրենսդրական փաթեթի ընդունմամբ կկարգավորվեն «Բուսասանիտարիայի մասին» օրենքի որոշ դրույթներում առաջացած բացերը, տարընկալումները: Այս մասին ասել է ՀՀ էկո...
24.09.2024
ԿԲ խորհրդի անդամի թափուր տեղի համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ներկայացրել է Լեւոն Սահակյանի թեկնածությունը. հարցը քննարկվել է հանձնաժողովում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 24-ի նիստում քննարկել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր տեղի համար «Քաղ...
24.09.2024
Համաձայնագիր` ուղղված Գյումրու ճանապարհների վերանորոգման եւ լուսավորության ապահովմանը
Գյումրու կենտրոնի վերափոխմանը վերաբերող վարկային համաձայնագրին վերաբերող փոփոխությունն ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի ...
24.09.2024
Նախագծերի փաթեթի քվեարկությունը հետաձգվել է մինչեւ 2 ամիս ժամկետով
Առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են 2014 թվականի դեկտեմբերի 23-ին ընդունված «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում բժշկական արտադրատեսա...
24.09.2024
Առաջարկվում է հարկադիր կատարման ծառայության համար պարգեւատրման հավելյալ ֆոնդ նախատեսել
Պարգեւատրումը կապված է հարկադիր կատարողի աշխատանքն առավելագույնս որակյալ, պատշաճ եւ ժամանակին իրականացնելու հետ: Այս ծառայության ներկայիս ծանրաբեռնված...
24.09.2024
Աշխատանքային այցով Վրաստանում է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի պատվիրակությունը
Սեպտեմբերի 23-25-ն աշխատանքային այցով Վրաստանում է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժո...
24.09.2024
Նիստեր կգումարեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը կգումարվի սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11:00-ին, 314 դահլիճում: Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:30-ին, 414 սրահում կկ...
 Բոլոր լուրերը
Դեպի վեր

Ազդարարման հարցերով պատասխանատու անձ
ԱԺ աշխատակազմի ղեկավարի օգնական Հասմիկ Սողոմոնյան
Հեռ.՝ (374-11) 513252
Էլ. փոստ՝ azdarar@parliament.am