National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 

Սիրելի բարեկամ,

Դուք գտնվում եք ՀՀ Ազգային ժողովի՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչական բարձրագույն մարմնի պաշտոնական կայքում:

Ազգային ժողովը ձեւավորվում է բացառապես մեր քաղաքացիների ազատ կամքի արտահայտման միջոցով: Խորհրդարանը Հայաստանի պետականության խորհրդանիշներից մեկն է՝ հայ ժողովրդի բազմամյա նկրտումների մարմնավորումը: Օրենսդիր իշխանության առաքելությունը հասարակության կենսագործունեության արդյունավետության ապահովման առանցքային կողմնորոշիչների ձեւավորումն է:

Ազգային ժողովի գործունեության գլխավոր նպատակներից մեկը պետություն-հասարակություն երկկողմ հաղորդակցության ապահովումն է, ինչը գերակա նշանակություն ունի մեր պետության շարունակական զարգացման եւ աշխարհում սեփական տեղի ու դերի ամրապնդման առումով: Խորհրդարանը լայն ներգրավվածություն ունի հանրային ու քաղաքական որոշումների կայացման գործընթացում:

Ազգային ժողովի պաշտոնական կայքն ունի տեղեկատվական հարուստ բազա: Մատչելի եւ պարզ կառուցվածքի շնորհիվ դուք այստեղ հեշտությամբ կարող եք կողմնորոշվել եւ գտնել պահանջվող տեղեկությունը, ձեռք բերել գիտելիքների մեծ պաշար:

Մաղթում ենք արդյունավետ աշխատանք:

Բարի գալուստ ՀՀ Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ


Լուրեր
 Բոլոր լուրերը
23.09.2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերենադ Գամիլին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերենադ Գամիլին: Ողջու...
23.09.2024
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում հյուրընկալվել է Անդորրայի Իշխանապետության խորհրդարանի նախագահը
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներ Հռիփսիմե Գրիգորյանը եւ Մարիա Կարապետյանը սեպտեմբերի 23-ին հանդիպել են Անդորրայ...
23.09.2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է Անդորրայի խորհրդարանի նախագահ Կառլես Էնսենյատ Ռեիգին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Անդորրայի Իշխանապետության խորհրդարանի նախագահ Կառլես Էնսե...
23.09.2024
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն ընդունել է Բելգիայի նորանշանակ դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է մեր երկրում Բելգիայի Թագավորության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկ Դե Մու...
23.09.2024
Անդորրայի Իշխանապետության խորհրդարանի նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Անդորրայի Իշխանապետության խորհրդարանի նախագահ Կառլես Էնսենյատ Ռեիգի գլխավորած պատվիրակությունն ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի ուղեկցությամ...
21.09.2024
«Վերադարձ դպրոց» ծրագրի շրջանակում ԱԺ պատգամավորներն այցելել են Երեւանի եւ մարզերի դպրոցներ
2007 թվականից Ժողովրդավարության միջազգային օրն ամբողջ աշխարհում նշվում է սեպտեմբերի 15-ին, երբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան պաշտոնապես հաստատեց այդ օրը: Նպ...
21.09.2024
Սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է Անկախության օրը
«Ի՞նչ է անկախությունը» հարցին պատասխանում են 1991 թվականի հանրաքվեին «Այո՛» ասած ավագ սերունդն ու անկախացումից հետո ծնված ու անկախությունը ժառանգած եր...
21.09.2024
Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 33-րդ տարեդարձի առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր Հայաստանի Հանրապետության անկախության օրն է: Այն յուրաքանչյուր հայ մարդու եւ ՀՀ քաղաքացու համար, թերեւս, ամենակարեւոր տոնն...
20.09.2024
Քննարկվել են էլեկտրաէներգիայի խափանումների, անջատումների հետ կապված հարցեր
Վերջին ամիսներին ամբողջ հանրապետությունում աճել են էլեկտրաէներգիայի խափանումների դեպքերը: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այս խնդրի առչութ...
 Բոլոր լուրերը
Դեպի վեր

Ազդարարման հարցերով պատասխանատու անձ
ԱԺ աշխատակազմի ղեկավարի օգնական Հասմիկ Սողոմոնյան
Հեռ.՝ (374-11) 513252
Էլ. փոստ՝ azdarar@parliament.am