Սիրելի բարեկամ,
Դուք գտնվում եք ՀՀ Ազգային ժողովի՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչական բարձրագույն մարմնի պաշտոնական կայքում:
Ազգային ժողովը ձեւավորվում է բացառապես մեր քաղաքացիների ազատ կամքի արտահայտման միջոցով: Խորհրդարանը Հայաստանի պետականության խորհրդանիշներից մեկն է՝ հայ ժողովրդի բազմամյա նկրտումների մարմնավորումը: Օրենսդիր իշխանության առաքելությունը հասարակության կենսագործունեության արդյունավետության ապահովման առանցքային կողմնորոշիչների ձեւավորումն է:
Ազգային ժողովի գործունեության գլխավոր նպատակներից մեկը պետություն-հասարակություն երկկողմ հաղորդակցության ապահովումն է, ինչը գերակա նշանակություն ունի մեր պետության շարունակական զարգացման եւ աշխարհում սեփական տեղի ու դերի ամրապնդման առումով: Խորհրդարանը լայն ներգրավվածություն ունի հանրային ու քաղաքական որոշումների կայացման գործընթացում:
Ազգային ժողովի պաշտոնական կայքն ունի տեղեկատվական հարուստ բազա: Մատչելի եւ պարզ կառուցվածքի շնորհիվ դուք այստեղ հեշտությամբ կարող եք կողմնորոշվել եւ գտնել պահանջվող տեղեկությունը, ձեռք բերել գիտելիքների մեծ պաշար:
Մաղթում ենք արդյունավետ աշխատանք:
Բարի գալուստ ՀՀ Ազգային ժողով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ
07.04.2025
Հակոբ Արշակյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում
|
07.04.2025
Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում Հակոբ Արշակյանը հանդիպել է Ճապոնիայի պատվիրակության ղեկավարի հետ
|
07.04.2025
Հակոբ Արշակյանը հանդիպել է Միջխորհրդարանական միության փոխնախագահ Ալի Ռաշիդ Ալ-Նուայիմիի հետ
|
07.04.2025
Արսեն Թորոսյանը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Բրազիլի պատվիրակության ղեկավար Կլաուդիո Կաժադու Սամպայոյի հետ
|
07.04.2025
Հակոբ Արշակյանը Տաշքենդում հանդիպել է Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Քսավիե Յակովելիի հետ
|
07.04.2025
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերի անցկացման ժամանակացույց
|
07.04.2025
Կհրավիրվեն խորհրդարանական լսումներ
|
05.04.2025
Պաշտոնական այցով Հայաստանում էր Վիետնամի Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը
|
04.04.2025
Սակուրաները մեծանում եւ ծաղկում են այնպես, ինչպես հայ-ճապոնական հարաբերությունները. ԱԺ այգում նշվել է Հանամի տոնը
|
Ազդարարման հարցերով պատասխանատու անձ
ԱԺ աշխատակազմի ղեկավարի օգնական Գյուլնարա Մովսիսյան
Հեռ.՝ (374-11) 513627
Էլ. փոստ՝ azdarar@parliament.am