Սիրելի բարեկամ,
Դուք գտնվում եք ՀՀ Ազգային ժողովի՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչական բարձրագույն մարմնի պաշտոնական կայքում:
Ազգային ժողովը ձեւավորվում է բացառապես մեր քաղաքացիների ազատ կամքի արտահայտման միջոցով: Խորհրդարանը Հայաստանի պետականության խորհրդանիշներից մեկն է՝ հայ ժողովրդի բազմամյա նկրտումների մարմնավորումը: Օրենսդիր իշխանության առաքելությունը հասարակության կենսագործունեության արդյունավետության ապահովման առանցքային կողմնորոշիչների ձեւավորումն է:
Ազգային ժողովի գործունեության գլխավոր նպատակներից մեկը պետություն-հասարակություն երկկողմ հաղորդակցության ապահովումն է, ինչը գերակա նշանակություն ունի մեր պետության շարունակական զարգացման եւ աշխարհում սեփական տեղի ու դերի ամրապնդման առումով: Խորհրդարանը լայն ներգրավվածություն ունի հանրային ու քաղաքական որոշումների կայացման գործընթացում:
Ազգային ժողովի պաշտոնական կայքն ունի տեղեկատվական հարուստ բազա: Մատչելի եւ պարզ կառուցվածքի շնորհիվ դուք այստեղ հեշտությամբ կարող եք կողմնորոշվել եւ գտնել պահանջվող տեղեկությունը, ձեռք բերել գիտելիքների մեծ պաշար:
Մաղթում ենք արդյունավետ աշխատանք:
Բարի գալուստ ՀՀ Ազգային ժողով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ
21.09.2024
«Վերադարձ դպրոց» ծրագրի շրջանակում ԱԺ պատգամավորներն այցելել են Երեւանի եւ մարզերի դպրոցներ
2007 թվականից Ժողովրդավարության միջազգային օրն ամբողջ աշխարհում նշվում է սեպտեմբերի 15-ին, երբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան պաշտոնապես հաստատեց այդ օրը: Նպ...
|
21.09.2024
Սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է Անկախության օրը
«Ի՞նչ է անկախությունը» հարցին պատասխանում են 1991 թվականի հանրաքվեին «Այո՛» ասած ավագ սերունդն ու անկախացումից հետո ծնված ու անկախությունը ժառանգած եր...
|
21.09.2024
Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 33-րդ տարեդարձի առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր Հայաստանի Հանրապետության անկախության օրն է: Այն յուրաքանչյուր հայ մարդու եւ ՀՀ քաղաքացու համար, թերեւս, ամենակարեւոր տոնն...
|
20.09.2024
Քննարկվել են էլեկտրաէներգիայի խափանումների, անջատումների հետ կապված հարցեր
Վերջին ամիսներին ամբողջ հանրապետությունում աճել են էլեկտրաէներգիայի խափանումների դեպքերը: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այս խնդրի առչութ...
|
20.09.2024
Նիստեր կգումարեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին` ժամը 11:00-ին, 314 դահլիճում: Սեպտեմբերի 24-ին, ժամը 12:00-ին...
|
20.09.2024
Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքի հետ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 20-ին հանդիպել է Եվրոպայի եւ Եվ...
|
19.09.2024
Հայկ Կոնջորյանը եւ Արուսյակ Ջուլհակյանը հանդիպել են Վենետիկի հանձնաժողովի պատվիրակության անդամներին
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը եւ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը սեպտեմբերի 19-ին հանդիպել են Վենետիկի հանձնաժողով...
|
19.09.2024
Վենետիկի հանձնաժողովի պատվիրակության անդամները խորհրդարանում հանդիպել են ընդդիմադիր պատգամավորների հետ
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը եւ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը սեպտեմբերի 19-ին ...
|
19.09.2024
Տեղի կունենա աշխատանքային քննարկում էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիրների վերաբերյալ
Սեպտեմբերի 20-ին` ժամը 14:00-ին, Ազգային ժողովի 334 դահլիճում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կազմակերպում է աշխատանքային քննարկում «էլեկտ...
|
Ազդարարման հարցերով պատասխանատու անձ
ԱԺ աշխատակազմի ղեկավարի օգնական Հասմիկ Սողոմոնյան
Հեռ.՝ (374-11) 513252
Էլ. փոստ՝ azdarar@parliament.am