National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 

Սիրելի բարեկամ,

Դուք գտնվում եք ՀՀ Ազգային ժողովի՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչական բարձրագույն մարմնի պաշտոնական կայքում:

Ազգային ժողովը ձեւավորվում է բացառապես մեր քաղաքացիների ազատ կամքի արտահայտման միջոցով: Խորհրդարանը Հայաստանի պետականության խորհրդանիշներից մեկն է՝ հայ ժողովրդի բազմամյա նկրտումների մարմնավորումը: Օրենսդիր իշխանության առաքելությունը հասարակության կենսագործունեության արդյունավետության ապահովման առանցքային կողմնորոշիչների ձեւավորումն է:

Ազգային ժողովի գործունեության գլխավոր նպատակներից մեկը պետություն-հասարակություն երկկողմ հաղորդակցության ապահովումն է, ինչը գերակա նշանակություն ունի մեր պետության շարունակական զարգացման եւ աշխարհում սեփական տեղի ու դերի ամրապնդման առումով: Խորհրդարանը լայն ներգրավվածություն ունի հանրային ու քաղաքական որոշումների կայացման գործընթացում:

Ազգային ժողովի պաշտոնական կայքն ունի տեղեկատվական հարուստ բազա: Մատչելի եւ պարզ կառուցվածքի շնորհիվ դուք այստեղ հեշտությամբ կարող եք կողմնորոշվել եւ գտնել պահանջվող տեղեկությունը, ձեռք բերել գիտելիքների մեծ պաշար:

Մաղթում ենք արդյունավետ աշխատանք:

Բարի գալուստ ՀՀ Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ


Լուրեր
 Բոլոր լուրերը
11.07.2024
Նոր կարգավորումները վերաբերում են հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության, սպասարկման եւ խնամքի կարիք ունեցող դատապարտյալներին
Գործադիրը լրացումներ եւ փոփոխություն է առաջարկում Քրեակատարողական օրենսգրքում: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանն ԱԺ արտահերթ նստաշրջան...
11.07.2024
Առաջարկվում է Կառավարության կողմից ոլորտային ներդրումային ծրագրերին հավանության արժանացնելու լիազորություն սահմանել
Ազգային ժողովը հուլիսի 11-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարել է արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Օրակարգային որոշ հարցերի քնն...
10.07.2024
Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի պատվիրակների հանդիպումները Երեւանում
Երկկողմ հարաբերություններ, քաղաքական երկխոսություն, միջխորհրդարանական դիվանագիտություն: Վերը նշվածները Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի պատվիրակ...
10.07.2024
Տեղեկատվություն մամուլի ասուլիսի անցկացման վերաբերյալ
Հուլիսի 11-ին՝ ժամը 14:30-ին, ԱԺ 334 դահլիճում տեղի է ունենալու ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամների մամուլի ասուլիսը: Մանրամասներ կներկայա...
10.07.2024
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին
««Հանրակրթության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ հանրակրթության ոլորտում ՀՀ պետական բյուջեով նախատե...
10.07.2024
Կառավարությունը փոփոխություններ է առաջարկում ՀՀ քրեակատարողական օրենսգրքում
Նախագծով առաջարկվում է ՀՀ քրեակատարողական օրենսգրքում սահմանել լիազորող նորմ, որը հնարավորություն կտա Արդարադատության նախարարի հրամանով առավել մանրամա...
10.07.2024
Երկրորդ ընթերցմամբ նախագծեր են քննարկվել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում
Հուլիսի 10-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են Քրեական դատավարության օրենսգրքում առաջարկվող փոփոխութ...
10.07.2024
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...
10.07.2024
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում առաջարկվող լրացմանը
Առաջարկվում է իրավական հիմքեր ստեղծել՝ ԼՂ-ի ԱԱԾ նախկին աշխատակիցներին ՀՀ ԱԱԾ-ում համապատասխան պաշտոնների նշանակելու համար: Այս մասին ասել է ՀՀ ազգային...
 Բոլոր լուրերը
Դեպի վեր

Ազդարարման հարցերով պատասխանատու անձ
ԱԺ աշխատակազմի ղեկավարի օգնական Հասմիկ Սողոմոնյան
Հեռ.՝ (374-11) 513252
Էլ. փոստ՝ hasmik.soghomonyan@parliament.am