Սիրելի բարեկամ,
Դուք գտնվում եք ՀՀ Ազգային ժողովի՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչական բարձրագույն մարմնի պաշտոնական կայքում:
Ազգային ժողովը ձեւավորվում է բացառապես մեր քաղաքացիների ազատ կամքի արտահայտման միջոցով: Խորհրդարանը Հայաստանի պետականության խորհրդանիշներից մեկն է՝ հայ ժողովրդի բազմամյա նկրտումների մարմնավորումը: Օրենսդիր իշխանության առաքելությունը հասարակության կենսագործունեության արդյունավետության ապահովման առանցքային կողմնորոշիչների ձեւավորումն է:
Ազգային ժողովի գործունեության գլխավոր նպատակներից մեկը պետություն-հասարակություն երկկողմ հաղորդակցության ապահովումն է, ինչը գերակա նշանակություն ունի մեր պետության շարունակական զարգացման եւ աշխարհում սեփական տեղի ու դերի ամրապնդման առումով: Խորհրդարանը լայն ներգրավվածություն ունի հանրային ու քաղաքական որոշումների կայացման գործընթացում:
Ազգային ժողովի պաշտոնական կայքն ունի տեղեկատվական հարուստ բազա: Մատչելի եւ պարզ կառուցվածքի շնորհիվ դուք այստեղ հեշտությամբ կարող եք կողմնորոշվել եւ գտնել պահանջվող տեղեկությունը, ձեռք բերել գիտելիքների մեծ պաշար:
Մաղթում ենք արդյունավետ աշխատանք:
Բարի գալուստ ՀՀ Ազգային ժողով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ
18.11.2024
Սոնա Ղազարյանը մասնակցել է Գերմանիայի Բունդեսթագի Երիտասարդական տարածության Բեռլինի համաժողովին
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը մասնակցել է նոյեմբերի 13-16-ը Բեռլինում կայացած Գերմանիայի Բունդեսթագի Երիտասար...
|
17.11.2024
Անվտանգության ոլորտի հարցերն ու վերահսկողական գործիքակազմերը եղել են երկօրյա քննարկումների առանցքում
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը գործընկեր կառույցների հետ նախաձեռնել է հերթական ընդլայնված կազմով հանդիպում` հստակ նպատ...
|
17.11.2024
Գործադիրը խորհրդարան է ներկայացրել օրենսդրական փաթեթ` հիմքում դնելով բարձր տեխնոլոգիական ոլորտի աջակցությունը
Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության զարգացումը նորօրյա աշխարհում տնտեսական կարեւոր խթան է: Հայաստանի համար այն առավել քան անհրաժեշտ է, հատկապես` տն...
|
16.11.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Բուդապեշտում էր
Հայաստանի խորհրդարանի ղեկավարը Հունգարիա մեկնելու հրավերը ստացել էր իր պաշտոնակից Լասլո Կյովերից: Հյուրընկալող կողմը համոզված է` նման հանդիպումները մե...
|
15.11.2024
Տեղի կունենան խորհրդարանական ճեպազրույցները
ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան նոյեմբերի 18-ին ԱԺ 334 դահլիճում` հետեւյալ ժամանակացույցով. ՀՀ ԱԺ «Պատիվ ուն...
|
15.11.2024
Խորհրդարանը քննարկել եւ ընդունել է համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը
Համաձայնագրի նպատակն է ԱՊՀ անդամ պետությունների միջեւ փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում համագործակցության խթանումը, ա...
|
15.11.2024
Հակակոռուպցիոն, Քննչական կոմիտեները եւ մի շարք մարմիններ ԱԺ-ում կներկայացնեն իրենց գործունեության տարեկան հաշվետվությունները
Քննարկվող օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է, որ Հակակոռուպցիոն, Քննչական կոմիտեների, ՊԵԿ-ի, Տնտեսական մրցակցության պաշտպանության, Հանրային ծառ...
|
15.11.2024
ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մասնակցել է «SILICON MOUNTAINS 2024» տեխնոլոգիական գագաթնաժողովի «Արհեստական բանականության» թեմայով պանելային քննարկմանը
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը նոյեմբերի 15-ին մասնակցել է «SILICON MOUNTAINS 2024» տեխնոլոգիական գագաթնաժողովի պանելային քննարկմանը եւ խոսել...
|
15.11.2024
Քննարկվել է «Սյունիքի մաքսային եւ լոգիստիկ կենտրոն» վարկային համաձայնագրի վավերացմանն առնչվող հարցը
«Սյունիքի մաքսային եւ լոգիստիկ կենտրոն» վարկային համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ կնքվել է 2...
|
Ազդարարման հարցերով պատասխանատու անձ
ԱԺ աշխատակազմի ղեկավարի օգնական Հասմիկ Սողոմոնյան
Հեռ.՝ (374-11) 513252
Էլ. փոստ՝ azdarar@parliament.am