National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 

Սիրելի բարեկամ,

Դուք գտնվում եք ՀՀ Ազգային ժողովի՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչական բարձրագույն մարմնի պաշտոնական կայքում:

Ազգային ժողովը ձեւավորվում է բացառապես մեր քաղաքացիների ազատ կամքի արտահայտման միջոցով: Խորհրդարանը Հայաստանի պետականության խորհրդանիշներից մեկն է՝ հայ ժողովրդի բազմամյա նկրտումների մարմնավորումը: Օրենսդիր իշխանության առաքելությունը հասարակության կենսագործունեության արդյունավետության ապահովման առանցքային կողմնորոշիչների ձեւավորումն է:

Ազգային ժողովի գործունեության գլխավոր նպատակներից մեկը պետություն-հասարակություն երկկողմ հաղորդակցության ապահովումն է, ինչը գերակա նշանակություն ունի մեր պետության շարունակական զարգացման եւ աշխարհում սեփական տեղի ու դերի ամրապնդման առումով: Խորհրդարանը լայն ներգրավվածություն ունի հանրային ու քաղաքական որոշումների կայացման գործընթացում:

Ազգային ժողովի պաշտոնական կայքն ունի տեղեկատվական հարուստ բազա: Մատչելի եւ պարզ կառուցվածքի շնորհիվ դուք այստեղ հեշտությամբ կարող եք կողմնորոշվել եւ գտնել պահանջվող տեղեկությունը, ձեռք բերել գիտելիքների մեծ պաշար:

Մաղթում ենք արդյունավետ աշխատանք:

Բարի գալուստ ՀՀ Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ


Լուրեր
 Բոլոր լուրերը
11.09.2024
Քննարկվել է հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու տույժի դրույքաչափի վերանայմանն առնչվող նախաձեռնությունը
Կառավարության հեղինակած նախաձեռնությունն առնչվում է հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու տույժի դրույքաչափի վերանայմանը: Դեռեւս 2020 թվական...
11.09.2024
Նախագծի ընդունումը դրական ազդեցություն կունենա գործարար միջավայրի վրա
Նախագծով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքով սահմանված ներմուծվող սննդամթերքի եւ կենդ...
11.09.2024
Առաջարկվում է ընդլայնել մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործի քննությունն իրականացնող եւ որոշում կայացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը
Մաքսային մարմինների անունից մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերը քննելու եւ որոշում կայացնելու իրավունք ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը կհ...
11.09.2024
Առանց թույլտվության ՀՀ տարածքից ԵԱՏՄ անդամ պետություն օդային տրանսպորտով զգայուն ապրանքատեսակներ արտահանելու դեպքում կսահմանվի պատասխանատվություն
Հայաստանի Հանրապետության տարածքից ԵԱՏՄ անդամ պետություններ օդային տրանսպորտով Կառավարության սահմանած ցանկում ներառված զգայուն ապրանքատեսակների՝ առանց ...
11.09.2024
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր
Սեպտեմբերի 11-ին Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը եւ ավարտել ««Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում փոփոխություններ ե...
11.09.2024
Աշխարհի երիտասարդ պատգամավորները հավաքվում են Հայաստանում
Սեպտեմբերի 12-14-ը Երեւանում կայանալիք Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների տասներորդ գլոբալ համաժողովին սպասվում է մոտ 60 երկրից ա...
10.09.2024
Գործադիրը փոփոխություններ է առաջարկում «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում
Որոշ տերմինների փոփոխման խնդիր է առաջացել «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում: Դրանով պայմանավորված էլ` Կառավարությունը փոփոխություններ ո...
10.09.2024
Կարգավորվելու է քաղաքացիների անընդհատ ուսումնառությունը դպրոցներում, արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող հաստատություններում
Թեեւ փոփոխությունը կարելի է առավելապես տեխնիկական համարել, բայց, միեւնույն ժամանակ, այն հեշտացնելու է մեր բազմաթիվ քաղաքացիների կյանքը, եթե կարելի է ա...
10.09.2024
Նախաձեռնությամբ Կառավարությունը շարունակում է հանրակրթության ոլորտի բարեփոխումները
Այս օրինագիծը շարունակությունն է հանրակրթության ոլորտի բարեփոխումների. ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը` ...
 Բոլոր լուրերը
Դեպի վեր

Ազդարարման հարցերով պատասխանատու անձ
ԱԺ աշխատակազմի ղեկավարի օգնական Հասմիկ Սողոմոնյան
Հեռ.՝ (374-11) 513252
Էլ. փոստ՝ azdarar@parliament.am