Սիրելի բարեկամ,
Դուք գտնվում եք ՀՀ Ազգային ժողովի՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչական բարձրագույն մարմնի պաշտոնական կայքում:
Ազգային ժողովը ձեւավորվում է բացառապես մեր քաղաքացիների ազատ կամքի արտահայտման միջոցով: Խորհրդարանը Հայաստանի պետականության խորհրդանիշներից մեկն է՝ հայ ժողովրդի բազմամյա նկրտումների մարմնավորումը: Օրենսդիր իշխանության առաքելությունը հասարակության կենսագործունեության արդյունավետության ապահովման առանցքային կողմնորոշիչների ձեւավորումն է:
Ազգային ժողովի գործունեության գլխավոր նպատակներից մեկը պետություն-հասարակություն երկկողմ հաղորդակցության ապահովումն է, ինչը գերակա նշանակություն ունի մեր պետության շարունակական զարգացման եւ աշխարհում սեփական տեղի ու դերի ամրապնդման առումով: Խորհրդարանը լայն ներգրավվածություն ունի հանրային ու քաղաքական որոշումների կայացման գործընթացում:
Ազգային ժողովի պաշտոնական կայքն ունի տեղեկատվական հարուստ բազա: Մատչելի եւ պարզ կառուցվածքի շնորհիվ դուք այստեղ հեշտությամբ կարող եք կողմնորոշվել եւ գտնել պահանջվող տեղեկությունը, ձեռք բերել գիտելիքների մեծ պաշար:
Մաղթում ենք արդյունավետ աշխատանք:
Բարի գալուստ ՀՀ Ազգային ժողով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ
17.04.2025
Ալեն Սիմոնյանը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստին
|
17.04.2025
Նոր կարգավորումներ են առաջարկվում «Պետական վերահսկողական ծառայության մասին» եւ կից մի շարք օրենքներում
|
17.04.2025
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր
|
17.04.2025
Խորհրդարանը քննարկել է «Կրիպտոակտիվների մասին» մայր օրենքը
|
17.04.2025
ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը Սահմանադրական դատարանի դատավորի հրաժարականի դիմումի մասին
|
17.04.2025
Առաջարկվում է բարձրացնել վարչական իրավախախտումների դեմ պայքարի արդյունավետությունը
|
17.04.2025
Քննարկվել են Հայաստանի եւ Հունաստանի միջեւ պաշտպանական ոլորտում կապերի ընդլայնման հեռանկարները
|
17.04.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթը Կառավարության ծրագրի 2024 թ. կատարողականի առնչությամբ
|
17.04.2025
Առաջարկվում է երկարաձգել օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը
|
Ազդարարման հարցերով պատասխանատու անձ
ԱԺ աշխատակազմի ղեկավարի օգնական Գյուլնարա Մովսիսյան
Հեռ.՝ (374-11) 513627
Էլ. փոստ՝ azdarar@parliament.am