National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 

Սիրելի բարեկամ,

Դուք գտնվում եք ՀՀ Ազգային ժողովի՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչական բարձրագույն մարմնի պաշտոնական կայքում:

Ազգային ժողովը ձեւավորվում է բացառապես մեր քաղաքացիների ազատ կամքի արտահայտման միջոցով: Խորհրդարանը Հայաստանի պետականության խորհրդանիշներից մեկն է՝ հայ ժողովրդի բազմամյա նկրտումների մարմնավորումը: Օրենսդիր իշխանության առաքելությունը հասարակության կենսագործունեության արդյունավետության ապահովման առանցքային կողմնորոշիչների ձեւավորումն է:

Ազգային ժողովի գործունեության գլխավոր նպատակներից մեկը պետություն-հասարակություն երկկողմ հաղորդակցության ապահովումն է, ինչը գերակա նշանակություն ունի մեր պետության շարունակական զարգացման եւ աշխարհում սեփական տեղի ու դերի ամրապնդման առումով: Խորհրդարանը լայն ներգրավվածություն ունի հանրային ու քաղաքական որոշումների կայացման գործընթացում:

Ազգային ժողովի պաշտոնական կայքն ունի տեղեկատվական հարուստ բազա: Մատչելի եւ պարզ կառուցվածքի շնորհիվ դուք այստեղ հեշտությամբ կարող եք կողմնորոշվել եւ գտնել պահանջվող տեղեկությունը, ձեռք բերել գիտելիքների մեծ պաշար:

Մաղթում ենք արդյունավետ աշխատանք:

Բարի գալուստ ՀՀ Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ


Լուրեր
 Բոլոր լուրերը
10.01.2025
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել կոնվենցիաների վավերացմանը
Վավերացնելով այս երկու կոնվենցիաները` Հայաստանի Հանրապետությունը դառնում է մշտական արբիտրաժային պալատի անդամ պետություն. ասել է Միջազգային իրավական հա...
10.01.2025
Առաջարկվում է ԱՀԾ ծառայողներին ու աշխատողներին տրամադրել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն
2022 թվականի դեկտեմբերի 23-ին ԱԺ կողմից ընդունված «Արտաքին հետախուզական գործունեության եւ արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքով 2023 թվակա...
10.01.2025
ԱԺ մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է իրավական ոլորտը կարգավորող նախագծեր
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի եւ Վլադիմիր Վարդանյանի հեղինակած օրե...
10.01.2025
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին
Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հունվարի 10-ին ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալեն...
10.01.2025
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «ՀՀ օրհներգի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններին ու լրացումներին
Իմ տպավորությամբ մենք ոչ պատշաճ ուշադրությամբ ենք մինչեւ այժմ վերաբերվել Հայաստանի Հանրապետության օրհներգին: Ըստ էության` դե յուրե անհասկանալի է եղել,...
10.01.2025
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...
10.01.2025
Նիստեր կգումարեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Հունվարի 15-ին՝ ժամը 13:00-ին, 414 դահլիճում նիստ կգումարի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնա...
09.01.2025
Աշխատանքային քննարկում Երեւանի օդի աղտոտվածության, առկա խնդիրների եւ դրանց լուծման վերաբերյալ
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության ու Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովնե...
08.01.2025
Քննարկում դեղերի էլեկտրոնային դեղատոմսերով դուրսգրման համակարգի ներդրման գործընթացի վերաբերյալ
2024 թվականի մարտի 1-ից օրենքն արգելում է առանց բժշկի դուրս գրած էլեկտրոնային դեղատոմսի շուրջ 470 անուն դեղ գնել դեղատնից: Բացառապես էլեկտրոնային դեղա...
 Բոլոր լուրերը
Դեպի վեր

Ազդարարման հարցերով պատասխանատու անձ
ԱԺ աշխատակազմի ղեկավարի օգնական Գյուլնարա Մովսիսյան
Հեռ.՝ (374-11) 513252
Էլ. փոստ՝ azdarar@parliament.am