Սիրելի բարեկամ,
Դուք գտնվում եք ՀՀ Ազգային ժողովի՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչական բարձրագույն մարմնի պաշտոնական կայքում:
Ազգային ժողովը ձեւավորվում է բացառապես մեր քաղաքացիների ազատ կամքի արտահայտման միջոցով: Խորհրդարանը Հայաստանի պետականության խորհրդանիշներից մեկն է՝ հայ ժողովրդի բազմամյա նկրտումների մարմնավորումը: Օրենսդիր իշխանության առաքելությունը հասարակության կենսագործունեության արդյունավետության ապահովման առանցքային կողմնորոշիչների ձեւավորումն է:
Ազգային ժողովի գործունեության գլխավոր նպատակներից մեկը պետություն-հասարակություն երկկողմ հաղորդակցության ապահովումն է, ինչը գերակա նշանակություն ունի մեր պետության շարունակական զարգացման եւ աշխարհում սեփական տեղի ու դերի ամրապնդման առումով: Խորհրդարանը լայն ներգրավվածություն ունի հանրային ու քաղաքական որոշումների կայացման գործընթացում:
Ազգային ժողովի պաշտոնական կայքն ունի տեղեկատվական հարուստ բազա: Մատչելի եւ պարզ կառուցվածքի շնորհիվ դուք այստեղ հեշտությամբ կարող եք կողմնորոշվել եւ գտնել պահանջվող տեղեկությունը, ձեռք բերել գիտելիքների մեծ պաշար:
Մաղթում ենք արդյունավետ աշխատանք:
Բարի գալուստ ՀՀ Ազգային ժողով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ
16.04.2025
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են ԵԽ փորձագետների հետ
|
16.04.2025
Տիգրան Աբրահամյանը հանդիպել է ուսանողների հետ
|
16.04.2025
Ազգային ժողովում շարունակվել են հերթական նիստի աշխատանքները
|
16.04.2025
ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
|
16.04.2025
Ազգային ժողովի խորհրդի համաձայնությամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
|
15.04.2025
ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի միասնական մշտադիտարկման եւ հանրային հաղորդակցության հարցերը քննարկվել են խորհրդարանում
|
15.04.2025
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին եւ եվրոպական գործերի նախարար Տանյա Ֆայոնի հետ
|
15.04.2025
Խորհրդարանը քննարկում է Կառավարության ծրագրի 2024 թ. կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը
|
15.04.2025
ՀՀ պետական բյուջե 2018-2024 թթ. լրացուցիչ մուտք է եղել ավելի քան 1 տրիլիոն 684 մլրդ դրամ կամ 4,2 մլրդ դոլար. Նիկոլ Փաշինյան
|
Ազդարարման հարցերով պատասխանատու անձ
ԱԺ աշխատակազմի ղեկավարի օգնական Գյուլնարա Մովսիսյան
Հեռ.՝ (374-11) 513627
Էլ. փոստ՝ azdarar@parliament.am