Սիրելի բարեկամ,
Դուք գտնվում եք ՀՀ Ազգային ժողովի՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչական բարձրագույն մարմնի պաշտոնական կայքում:
Ազգային ժողովը ձեւավորվում է բացառապես մեր քաղաքացիների ազատ կամքի արտահայտման միջոցով: Խորհրդարանը Հայաստանի պետականության խորհրդանիշներից մեկն է՝ հայ ժողովրդի բազմամյա նկրտումների մարմնավորումը: Օրենսդիր իշխանության առաքելությունը հասարակության կենսագործունեության արդյունավետության ապահովման առանցքային կողմնորոշիչների ձեւավորումն է:
Ազգային ժողովի գործունեության գլխավոր նպատակներից մեկը պետություն-հասարակություն երկկողմ հաղորդակցության ապահովումն է, ինչը գերակա նշանակություն ունի մեր պետության շարունակական զարգացման եւ աշխարհում սեփական տեղի ու դերի ամրապնդման առումով: Խորհրդարանը լայն ներգրավվածություն ունի հանրային ու քաղաքական որոշումների կայացման գործընթացում:
Ազգային ժողովի պաշտոնական կայքն ունի տեղեկատվական հարուստ բազա: Մատչելի եւ պարզ կառուցվածքի շնորհիվ դուք այստեղ հեշտությամբ կարող եք կողմնորոշվել եւ գտնել պահանջվող տեղեկությունը, ձեռք բերել գիտելիքների մեծ պաշար:
Մաղթում ենք արդյունավետ աշխատանք:
Բարի գալուստ ՀՀ Ազգային ժողով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ
09.04.2025
Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Տաշքենդում հանդիպել է դանիական պատվիրակության ղեկավարի հետ
|
09.04.2025
Խորհրդարանական լսումներ «Ճանապարհային երթեւեկության անվտանգությունը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով
|
09.04.2025
Նախագիծը բարելավող առաջարկներն ընդունվել են. քննարկվել է «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագիծը
|
09.04.2025
Ծովինար Վարդանյանի ելույթը Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում
|
09.04.2025
Հայկ Կոնջորյանն ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպանին
|
09.04.2025
Մերի Գալստյանը հանդիպել է Կասպյան քաղաքականությունների կենտրոնի Միացյալ Թագավորության գլխավոր խորհրդական Դեյվիդ Մորանին
|
09.04.2025
Սոնա Ղազարյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ նստաշրջանում
|
09.04.2025
Վլադիմիր Վարդանյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ տարեկան նստաշրջանում
|
09.04.2025
«Տրանսպորտի մասին» օրենքով նախատեսվող լիազորող նորմով Կառավարությունը կկարողանա հաստատել աջակցության ծրագիր
|
Ազդարարման հարցերով պատասխանատու անձ
ԱԺ աշխատակազմի ղեկավարի օգնական Գյուլնարա Մովսիսյան
Հեռ.՝ (374-11) 513627
Էլ. փոստ՝ azdarar@parliament.am