National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 

Սիրելի բարեկամ,

Դուք գտնվում եք ՀՀ Ազգային ժողովի՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչական բարձրագույն մարմնի պաշտոնական կայքում:

Ազգային ժողովը ձեւավորվում է բացառապես մեր քաղաքացիների ազատ կամքի արտահայտման միջոցով: Խորհրդարանը Հայաստանի պետականության խորհրդանիշներից մեկն է՝ հայ ժողովրդի բազմամյա նկրտումների մարմնավորումը: Օրենսդիր իշխանության առաքելությունը հասարակության կենսագործունեության արդյունավետության ապահովման առանցքային կողմնորոշիչների ձեւավորումն է:

Ազգային ժողովի գործունեության գլխավոր նպատակներից մեկը պետություն-հասարակություն երկկողմ հաղորդակցության ապահովումն է, ինչը գերակա նշանակություն ունի մեր պետության շարունակական զարգացման եւ աշխարհում սեփական տեղի ու դերի ամրապնդման առումով: Խորհրդարանը լայն ներգրավվածություն ունի հանրային ու քաղաքական որոշումների կայացման գործընթացում:

Ազգային ժողովի պաշտոնական կայքն ունի տեղեկատվական հարուստ բազա: Մատչելի եւ պարզ կառուցվածքի շնորհիվ դուք այստեղ հեշտությամբ կարող եք կողմնորոշվել եւ գտնել պահանջվող տեղեկությունը, ձեռք բերել գիտելիքների մեծ պաշար:

Մաղթում ենք արդյունավետ աշխատանք:

Բարի գալուստ ՀՀ Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ


Լուրեր
 Բոլոր լուրերը
04.12.2024
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
Խորհրդարանը դեկտեմբերի 4-ին շարունակել է «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծեր...
04.12.2024
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր կգումարեն
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 4-ին` ժամը 13:30-ին, 114 սրահում կգումարի արտահերթ նիստ:Դեկտեմբերի 4-ին` ժամը 1...
03.12.2024
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր
Դեկտեմբերի 3-ի նիստում խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր: «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» եւ կից օրին...
03.12.2024
Առաջարկվում է մի շարք մասնագիտական աշխատանքների եւ ծառայությունների հարկումը տեղափոխել հարկման ընդհանուր համակարգ
Կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի փաթեթով առաջարկվում է մի շարք մասնագիտական ա...
03.12.2024
Փոփոխվում են քաղաքացիություն ստանալու եւ քաղաքացիությունը դադարեցնելու համար նախատեսված պետական տուրքերը
Նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել քաղաքացիություն ստանալու եւ քաղաքացիությունը դադարեցնելու համար դիմելու էլեկտրոնային ընթացակարգ: Խորհրդարանն ...
03.12.2024
Քննարկվել է Քաջարանի թունելի շինարարության ֆինանսավորման համար ներդրումային վարկի տրամադրմանը վերաբերող հարցը
««Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Քաջարանի թունելի շինարարությ...
03.12.2024
Օրենսդրական նախաձեռնության նպատակն է ստեղծել ՓՄՁ-ների համար գործունեություն ծավալելու ավելի կանխատեսելի միջավայր
Առաջարկվող փոփոխությունը միտված է ի շահ բիզնեսի եւ լավարկում է ներկայում գործող գործարար միջավայրը: Այս մասին դեկտեմբերի 3-ին ասել է ՀՀ էկոնոմիկայի նա...
03.12.2024
Էներգետիկ ըմպելիքների վաճառքն անչափահասներին կարգելվի. նախագիծը քննարկվել է առաջին ընթերցմամբ
Առաջարկվում է մինչեւ 18 տարեկան անձանց առողջության պահպանման նպատակով սահմանափակել էներգետիկ ըմպելիքների շրջանառությունը, ինչպես նաեւ ստեղծել իրավական...
03.12.2024
Օրենսդրական նախաձեռնության նպատակն է ոլորտում իրականացնել արդյունավետ վերահսկողություն
Իրավական ակտի փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է գործող օրենքում առկա որոշակի անհամապատասխանությունների վերհանման եւ շտկման տրամաբանությամբ...
 Բոլոր լուրերը
Դեպի վեր

Ազդարարման հարցերով պատասխանատու անձ
ԱԺ աշխատակազմի ղեկավարի օգնական Հասմիկ Սողոմոնյան
Հեռ.՝ (374-11) 513252
Էլ. փոստ՝ azdarar@parliament.am