Սիրելի բարեկամ,
Դուք գտնվում եք ՀՀ Ազգային ժողովի՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչական բարձրագույն մարմնի պաշտոնական կայքում:
Ազգային ժողովը ձեւավորվում է բացառապես մեր քաղաքացիների ազատ կամքի արտահայտման միջոցով: Խորհրդարանը Հայաստանի պետականության խորհրդանիշներից մեկն է՝ հայ ժողովրդի բազմամյա նկրտումների մարմնավորումը: Օրենսդիր իշխանության առաքելությունը հասարակության կենսագործունեության արդյունավետության ապահովման առանցքային կողմնորոշիչների ձեւավորումն է:
Ազգային ժողովի գործունեության գլխավոր նպատակներից մեկը պետություն-հասարակություն երկկողմ հաղորդակցության ապահովումն է, ինչը գերակա նշանակություն ունի մեր պետության շարունակական զարգացման եւ աշխարհում սեփական տեղի ու դերի ամրապնդման առումով: Խորհրդարանը լայն ներգրավվածություն ունի հանրային ու քաղաքական որոշումների կայացման գործընթացում:
Ազգային ժողովի պաշտոնական կայքն ունի տեղեկատվական հարուստ բազա: Մատչելի եւ պարզ կառուցվածքի շնորհիվ դուք այստեղ հեշտությամբ կարող եք կողմնորոշվել եւ գտնել պահանջվող տեղեկությունը, ձեռք բերել գիտելիքների մեծ պաշար:
Մաղթում ենք արդյունավետ աշխատանք:
Բարի գալուստ ՀՀ Ազգային ժողով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ
10.07.2024
Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի պատվիրակների հանդիպումները Երեւանում
Երկկողմ հարաբերություններ, քաղաքական երկխոսություն, միջխորհրդարանական դիվանագիտություն: Վերը նշվածները Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի պատվիրակ...
|
10.07.2024
Տեղեկատվություն մամուլի ասուլիսի անցկացման վերաբերյալ
Հուլիսի 11-ին՝ ժամը 14:30-ին, ԱԺ 334 դահլիճում տեղի է ունենալու ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամների մամուլի ասուլիսը: Մանրամասներ կներկայա...
|
10.07.2024
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին
««Հանրակրթության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ հանրակրթության ոլորտում ՀՀ պետական բյուջեով նախատե...
|
10.07.2024
Կառավարությունը փոփոխություններ է առաջարկում ՀՀ քրեակատարողական օրենսգրքում
Նախագծով առաջարկվում է ՀՀ քրեակատարողական օրենսգրքում սահմանել լիազորող նորմ, որը հնարավորություն կտա Արդարադատության նախարարի հրամանով առավել մանրամա...
|
10.07.2024
Երկրորդ ընթերցմամբ նախագծեր են քննարկվել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում
Հուլիսի 10-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են Քրեական դատավարության օրենսգրքում առաջարկվող փոփոխութ...
|
10.07.2024
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...
|
10.07.2024
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում առաջարկվող լրացմանը
Առաջարկվում է իրավական հիմքեր ստեղծել՝ ԼՂ-ի ԱԱԾ նախկին աշխատակիցներին ՀՀ ԱԱԾ-ում համապատասխան պաշտոնների նշանակելու համար: Այս մասին ասել է ՀՀ ազգային...
|
10.07.2024
«Զինապահ» հիմնադրամի շահառու զինծառայողի հաշմանդամության խմբի փոփոխության դեպքում առաջարկվում է հատուցման գումարները վճարել նախկին չափով
Ներկայացվող նախագծով առաջարկվում է «Զինապահ» հիմնադրամի շահառու դարձած անձանց համար 20 տարվա ընթացքում պահպանել այն խումբը, որով ի սկզբանե նրանք դարձե...
|
10.07.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...
|
Ազդարարման հարցերով պատասխանատու անձ
ԱԺ աշխատակազմի ղեկավարի օգնական Հասմիկ Սողոմոնյան
Հեռ.՝ (374-11) 513252
Էլ. փոստ՝ hasmik.soghomonyan@parliament.am