National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 

Սիրելի բարեկամ,

Դուք գտնվում եք ՀՀ Ազգային ժողովի՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչական բարձրագույն մարմնի պաշտոնական կայքում:

Ազգային ժողովը ձեւավորվում է բացառապես մեր քաղաքացիների ազատ կամքի արտահայտման միջոցով: Խորհրդարանը Հայաստանի պետականության խորհրդանիշներից մեկն է՝ հայ ժողովրդի բազմամյա նկրտումների մարմնավորումը: Օրենսդիր իշխանության առաքելությունը հասարակության կենսագործունեության արդյունավետության ապահովման առանցքային կողմնորոշիչների ձեւավորումն է:

Ազգային ժողովի գործունեության գլխավոր նպատակներից մեկը պետություն-հասարակություն երկկողմ հաղորդակցության ապահովումն է, ինչը գերակա նշանակություն ունի մեր պետության շարունակական զարգացման եւ աշխարհում սեփական տեղի ու դերի ամրապնդման առումով: Խորհրդարանը լայն ներգրավվածություն ունի հանրային ու քաղաքական որոշումների կայացման գործընթացում:

Ազգային ժողովի պաշտոնական կայքն ունի տեղեկատվական հարուստ բազա: Մատչելի եւ պարզ կառուցվածքի շնորհիվ դուք այստեղ հեշտությամբ կարող եք կողմնորոշվել եւ գտնել պահանջվող տեղեկությունը, ձեռք բերել գիտելիքների մեծ պաշար:

Մաղթում ենք արդյունավետ աշխատանք:

Բարի գալուստ ՀՀ Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ


Լուրեր
 Բոլոր լուրերը
28.03.2023
Ազգային փոքրամասնության պատգամավորը կամուրջ է տվյալ համայնքի եւ պետական ապարատի միջեւ. Ալեքսեյ Սանդիկով
Ազգային փոքրամասնության պատգամավորը տվյալ համայնքի եւ Կառավարության միջեւ իրական կապող օղակն է. ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգա...
28.03.2023
Վճռաբեկ դատարանի դատավորների թափուր տեղերի համար թեկնածուների առաջադրման մասին հայտարարություն
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի  3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ ...
28.03.2023
Հայաստանը ողջունում է տարածաշրջանում խաղաղությանն ուղղված գերմանական կողմի ջանքերը. Ալեն Սիմոնյանն աշխատանքային այցով Գերմանիայում է
Գերմանիայի Դաշնային Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 28-ին հանդիպել է ԳԴՀ Բո...
28.03.2023
Ադրբեջանը հատել է ԼՂ շփման գիծը, շարունակել է թիրախավորել խաղաղ բնակիչներին. Թագուհի Թովմասյանը հրատապ գրություններ է ուղարկել միջազգային բոլոր գործընկերներին
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հիշեցրել է, որ մարտի 26-ին` ժամը 10:00-ի ս...
28.03.2023
Թագուհի Թովմասյանի հայտարարությունը ՄԻՊ թեկնածուի առաջադրման մասին
Առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 134-րդ հոդվածի 8-րդ մասով՝ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային...
27.03.2023
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքների նախագծերին
Նախագծով առկա է բովանդակային փոփոխություն, որը վերաբերում է աշխարհագրական նշումներին: Նախորդ ներկայացված նախագծով առաջարկվել էր, եթե աշխարհագրական նշո...
27.03.2023
Կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ բարենպաստ պայմաններ կստեղծվեն արտադրական կանեփի արտադրության, ներմուծման,արտահանման եւ մեծածախ առեւտրի լիցենզավորման համար դիմած անձանց համար
Կառավարության հեղինակած ««Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչակ...
27.03.2023
Սարգիս Խանդանյանն ընդունել է Չեխիայի ԱԳՆ եվրոպական հարցերով գլխավոր տնօրեն Յարոսլավ Կուրֆյուրստի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մարտի 27-ին ընդունել է Չեխիայի Հանրապետության ԱԳՆ եվրոպական հարցե...
27.03.2023
Հավատարմագրումը հանրային շահերը ներկայացնող ծառայություն է, որը նպաստում է առեւտրում տեխնիկական խոչընդոտների վերացմանը. հանձնաժողովը կողմ է քվեարկել նախագծին
Հավատարմագրման ոլորտը, հանդիսանալով որակի ենթակառուցվածքի համակարգի բաղկացուցիչ մաս, էական ազդեցություն ունի ՀՀ տնտեսական զարգացման վրա: Հավատարմագրու...
 Բոլոր լուրերը
Դեպի վեր