National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 

Սիրելի բարեկամ,

Դուք գտնվում եք ՀՀ Ազգային ժողովի՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչական բարձրագույն մարմնի պաշտոնական կայքում:

Ազգային ժողովը ձեւավորվում է բացառապես մեր քաղաքացիների ազատ կամքի արտահայտման միջոցով: Խորհրդարանը Հայաստանի պետականության խորհրդանիշներից մեկն է՝ հայ ժողովրդի բազմամյա նկրտումների մարմնավորումը: Օրենսդիր իշխանության առաքելությունը հասարակության կենսագործունեության արդյունավետության ապահովման առանցքային կողմնորոշիչների ձեւավորումն է:

Ազգային ժողովի գործունեության գլխավոր նպատակներից մեկը պետություն-հասարակություն երկկողմ հաղորդակցության ապահովումն է, ինչը գերակա նշանակություն ունի մեր պետության շարունակական զարգացման եւ աշխարհում սեփական տեղի ու դերի ամրապնդման առումով: Խորհրդարանը լայն ներգրավվածություն ունի հանրային ու քաղաքական որոշումների կայացման գործընթացում:

Ազգային ժողովի պաշտոնական կայքն ունի տեղեկատվական հարուստ բազա: Մատչելի եւ պարզ կառուցվածքի շնորհիվ դուք այստեղ հեշտությամբ կարող եք կողմնորոշվել եւ գտնել պահանջվող տեղեկությունը, ձեռք բերել գիտելիքների մեծ պաշար:

Մաղթում ենք արդյունավետ աշխատանք:

Բարի գալուստ ՀՀ Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ


Լուրեր
 Բոլոր լուրերը
03.10.2022
ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 21 հարց
Հոկտեմբերի 3-ին Ալեն Սիմոնյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստը: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման չորրորդ նստ...
03.10.2022
Օրենսդրական նախաձեռնությամբ ներկրվող ցեմենտի տուրքը կսահմանվի 2.000 դրամ, իսկ ներկրվող կլինկերի համար տուրքը կվերացվի
Հաշվի առնելով ցեմենտի շուկայում տիրող առկա իրավիճակը՝ Էկոնոմիկայի նախարարության գործընկերների հետ քննարկման արդյունքում որոշվել է ներկրվող ցեմենտի տու...
03.10.2022
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...
03.10.2022
Անվճար եւ անհատույց իրավաբանական օգնություն ստանալու հնարավորությունը կդառնա ավելի հասանելի
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանի տեղեկացմամբ՝ օրենսդրական փաթեթով ընդլայնվում են նաեւ փաստաբանների պալատի խորհրդի լիազորություններ...
03.10.2022
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...
02.10.2022
Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը ՀՀ ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ
Հայաստանի ազգային փոքրամասնությունների հարգելի՛ քույրեր եւ եղբայրներ, Այսօր Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների օրն է, որը Հայաստանի...
01.10.2022
Վյաչեսլավ Վոլոդինի հրավերով Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պաշտոնական հրավեր է ստացել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինից, որում, մասն...
30.09.2022
Աշխատանքային քննարկում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի կիրարկման վերաբերյալ
2022 թ. հուլիսի 1-ից ՀՀ-ում  ուժի մեջ է մտել «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը, ըստ որի` 300 հազար դրամը գերազանցող գործարքները պետք է ի...
30.09.2022
Նիստեր կգումարեն ԱԺ մշտական հանձնաժողովները
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը կկայանա հոկտեմբերի 3-ին՝ ժամը 11:00-ին, 314 դահլիճում: Հոկտեմբերի 3-ի...
 Բոլոր լուրերը
Դեպի վեր