National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 

Սիրելի բարեկամ,

Դուք գտնվում եք ՀՀ Ազգային ժողովի՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչական բարձրագույն մարմնի պաշտոնական կայքում:

Ազգային ժողովը ձեւավորվում է բացառապես մեր քաղաքացիների ազատ կամքի արտահայտման միջոցով: Խորհրդարանը Հայաստանի պետականության խորհրդանիշներից մեկն է՝ հայ ժողովրդի բազմամյա նկրտումների մարմնավորումը: Օրենսդիր իշխանության առաքելությունը հասարակության կենսագործունեության արդյունավետության ապահովման առանցքային կողմնորոշիչների ձեւավորումն է:

Ազգային ժողովի գործունեության գլխավոր նպատակներից մեկը պետություն-հասարակություն երկկողմ հաղորդակցության ապահովումն է, ինչը գերակա նշանակություն ունի մեր պետության շարունակական զարգացման եւ աշխարհում սեփական տեղի ու դերի ամրապնդման առումով: Խորհրդարանը լայն ներգրավվածություն ունի հանրային ու քաղաքական որոշումների կայացման գործընթացում:

Ազգային ժողովի պաշտոնական կայքն ունի տեղեկատվական հարուստ բազա: Մատչելի եւ պարզ կառուցվածքի շնորհիվ դուք այստեղ հեշտությամբ կարող եք կողմնորոշվել եւ գտնել պահանջվող տեղեկությունը, ձեռք բերել գիտելիքների մեծ պաշար:

Մաղթում ենք արդյունավետ աշխատանք:

Բարի գալուստ ՀՀ Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ


Լուրեր
 Բոլոր լուրերը
22.03.2023
Տեղի կունենան խորհրդարանական ճեպազրույցները
ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան մարտի 23-ին ԱԺ 334 դահլիճում` հետեւյալ ժամանակացույցով.   ՀՀ ...
22.03.2023
Ռուստամ Բաքոյանը հետաքրքրվել է համայնքների խոշորացման գործընթացի արդյունքում ազգային փոքրամասնությունները ներկայացնող համայնքներում իրականացվող ծրագրերով
Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել է համայնքների խոշորացմա...
22.03.2023
Տեղեկատվություն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում թեկնածուի ընտրության հարցազրույցի վերաբերյալ
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում  թեկնածուի ընտրության հարցազրույցի փուլը տեղի է ունենալու մարտի 23-ին՝ ժամը 12:00-ի...
22.03.2023
Ագրեսիայի վտանգ մշտապես կա` անկախ բանակցություններում ՀՀ-ի կողմից դրսեւորվող կառուցողական մոտեցումից. Արարատ Միրզոյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միր...
22.03.2023
Նախարար Լավրովի հետ ունեցել ենք կառուցողական եւ անկեղծ զրույց. ԱԳ նախարարի պատասխանը Լիլիթ Մինասյանին
Մոսկովյան այցի ժամանակ ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել ու ի՞նչ գործողություններ եք ակնկալում Լաչինի միջանցքի ապաշրջափակման ուղղությամբ. ԱԺ...
22.03.2023
ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը պետք է ծառայեցվի ընդհանուր խաղաղության գործընթացին. Արարատ Միրզոյան
Ի՞նչ քննարկումներ են եղել ԵՄ եւ միջազգային այլ գործընկերների հետ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման վերաբերյալ. ԱԺ-Կառավարություն հարցուպ...
22.03.2023
Ո՛չ, մենք չենք բանակցում Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ դնելու շուրջ. ԱԳ նախարարը՝ Սարգիս Խանդանյանին
Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը հետաքրքրվել է ԱԳ նախարարի դ...
22.03.2023
Խորհրդարանը քննարկել է ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու հարցը
Ազգային ժողովը մարտի 22-ի նիստում քննարկել է «Հայաստան» խմբակցության հեղինակած «Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարե...
22.03.2023
Վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացումը մեր պետության առաջնահերթություններից է. փոփոխություններ օրենսդրությունում
Վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացումը մեր պետության առաջնահերթություններից է, ինչը բխում է թե՛ Կառավարության հնգամյա ծրագրից, թե՛ դատակա...
 Բոլոր լուրերը
Դեպի վեր