National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 

Սիրելի բարեկամ,

Դուք գտնվում եք ՀՀ Ազգային ժողովի՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչական բարձրագույն մարմնի պաշտոնական կայքում:

Ազգային ժողովը ձեւավորվում է բացառապես մեր քաղաքացիների ազատ կամքի արտահայտման միջոցով: Խորհրդարանը Հայաստանի պետականության խորհրդանիշներից մեկն է՝ հայ ժողովրդի բազմամյա նկրտումների մարմնավորումը: Օրենսդիր իշխանության առաքելությունը հասարակության կենսագործունեության արդյունավետության ապահովման առանցքային կողմնորոշիչների ձեւավորումն է:

Ազգային ժողովի գործունեության գլխավոր նպատակներից մեկը պետություն-հասարակություն երկկողմ հաղորդակցության ապահովումն է, ինչը գերակա նշանակություն ունի մեր պետության շարունակական զարգացման եւ աշխարհում սեփական տեղի ու դերի ամրապնդման առումով: Խորհրդարանը լայն ներգրավվածություն ունի հանրային ու քաղաքական որոշումների կայացման գործընթացում:

Ազգային ժողովի պաշտոնական կայքն ունի տեղեկատվական հարուստ բազա: Մատչելի եւ պարզ կառուցվածքի շնորհիվ դուք այստեղ հեշտությամբ կարող եք կողմնորոշվել եւ գտնել պահանջվող տեղեկությունը, ձեռք բերել գիտելիքների մեծ պաշար:

Մաղթում ենք արդյունավետ աշխատանք:

Բարի գալուստ ՀՀ Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ


Լուրեր
 Բոլոր լուրերը
24.10.2024
Քննարկվել են Միջազգային քրեական դատարանի հետ Հայաստանի համագործակցությանը, միջազգային քրեական արդարադատությանն առնչվող հարցեր
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հոկտեմբերի 24-ին հանդիպել է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախկին դ...
24.10.2024
Տեղի կունենան խորհրդարանական ճեպազրույցները
ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան հոկտեմբերի 25-ին ԱԺ 334 դահլիճում` հետեւյալ ժամանակացույցով. ՀՀ ԱԺ «Քաղաքացի...
24.10.2024
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր
Հոկտեմբերի 24-ին երկրորդ ընթերցման ընթացակարգով Ազգային ժողովի քննարկմանն են ներկայացվել մի շարք նախագծեր: «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքո...
24.10.2024
Սպառողի իրավունքների պաշտպանության նպատակով նավթ-նավթամթերքներ ենթախմբերում ներառված որոշ ապրանքատեսակների մասով եւս կսահմանվի ակցիզային հարկ
Առաջարկվում է կարգավորել ՀՀ ներմուծվող նավթամթերքի, քսայուղերի, բենզինի, դիզելային վառելիքի եւ հավելանյութերի ակցիզային հարկով հարկման հարաբերությունն...
24.10.2024
Պետական եկամուտների կոմիտեն առաջարկում է փոփոխություններ ու լրացումներ կատարել Հարկային օրենսգրքում
ՀՀ կառավարությունն առաջարկում է երկու փոփոխություն կատարել Հարկային օրենսգրքում: Առաջինը ենթադրում է հարկային հաշիվներում ապրանքների վաճառքի ԱՏԳ ԱԱ ծա...
24.10.2024
Քննարկվել է աշխատանքային պայմանագրեր կնքելու գործընթացի դյուրացմանն ուղղված նախաձեռնությունը
ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 24-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: ՀՀ աշխատանքային օրենսգրքում եւ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխ...
24.10.2024
ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր կգումարեն
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կգումարի հոկտեմբերի 25-ին` ժամը 10:30-ին, 314 սրահում: Օրակարգը` այստեղ: Մար...
23.10.2024
Բժշկական արտադրատեսակների գրանցման ներպետական ազգային կարգ կստեղծվի. կկարգավորվեն կլինիկական եւ կլինիկալաբորատոր հետազոտություններ իրականացնելու մի շարք դրույթներ
Գործադիրն առաջարկել է մշակել բժշկական արտադրատեսակների գրանցման ներպետական ազգային կարգ, ինչը թույլ կտա մինչեւ ԵԱՏՄ-ի կարգերին ամբողջական անցման վերջն...
23.10.2024
Խորհրդարանում հյուրընկալվել է ՀՀ-ում Գվատեմալայի դեսպանը
Հայաստանը կարեւորում է Հարավային Ամերիկայի երկրների հետ հարաբերությունների զարգացումը: Դրա վառ ապացույցն են վերջին տարիներին բարձրաստիճան պաշտոնյաների...
 Բոլոր լուրերը
Դեպի վեր

Ազդարարման հարցերով պատասխանատու անձ
ԱԺ աշխատակազմի ղեկավարի օգնական Հասմիկ Սողոմոնյան
Հեռ.՝ (374-11) 513252
Էլ. փոստ՝ azdarar@parliament.am