National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 

Սիրելի բարեկամ,

Դուք գտնվում եք ՀՀ Ազգային ժողովի՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչական բարձրագույն մարմնի պաշտոնական կայքում:

Ազգային ժողովը ձեւավորվում է բացառապես մեր քաղաքացիների ազատ կամքի արտահայտման միջոցով: Խորհրդարանը Հայաստանի պետականության խորհրդանիշներից մեկն է՝ հայ ժողովրդի բազմամյա նկրտումների մարմնավորումը: Օրենսդիր իշխանության առաքելությունը հասարակության կենսագործունեության արդյունավետության ապահովման առանցքային կողմնորոշիչների ձեւավորումն է:

Ազգային ժողովի գործունեության գլխավոր նպատակներից մեկը պետություն-հասարակություն երկկողմ հաղորդակցության ապահովումն է, ինչը գերակա նշանակություն ունի մեր պետության շարունակական զարգացման եւ աշխարհում սեփական տեղի ու դերի ամրապնդման առումով: Խորհրդարանը լայն ներգրավվածություն ունի հանրային ու քաղաքական որոշումների կայացման գործընթացում:

Ազգային ժողովի պաշտոնական կայքն ունի տեղեկատվական հարուստ բազա: Մատչելի եւ պարզ կառուցվածքի շնորհիվ դուք այստեղ հեշտությամբ կարող եք կողմնորոշվել եւ գտնել պահանջվող տեղեկությունը, ձեռք բերել գիտելիքների մեծ պաշար:

Մաղթում ենք արդյունավետ աշխատանք:

Բարի գալուստ ՀՀ Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ


Լուրեր
 Բոլոր լուրերը
04.03.2024
Տեղի կունենա ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նիստ
Մարտի 6-ին` ժամը 11:00-ին, 314 դահլիճում տեղի կունենա ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: ...
04.03.2024
ՀՀ ԱԺ պատգամավոր Գեւորգ Պապոյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը
«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ...
04.03.2024
Տեղի կունենան խորհրդարանական լսումներ
Մարտի 5-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրում է «ՏՏ ոլորտը կարգավորող նոր օրենսդրական փաթեթի վերաբե...
03.03.2024
ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանի աշխատանքներին
Փետրվարի 22-23-ը Վիեննայում կայացել է ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանը: Ավստրիա են մեկնել ԱԺ պատգամավորները կառույցում մեր երկրի պատվիրակության ղեկավար Սար...
02.03.2024
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ողջույնի խոսքով է հանդես եկել «Նորարար Հայաստան 2024» աշխատաժողովում
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը ներկա է գտնվել «Նորարար Հայաստան 2024» աշխատաժողովին: ԱԺ փոխնախագահը ողջույնի խոսքում անդրադարձել է Հայաստանում...
01.03.2024
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ին Ազգային ժողովում հանդիպել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Կառավա...
01.03.2024
Սարգիս Խանդանյանը հանդիպել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կրթաթոշակառու միջազգային ուսանողական խմբի հետ
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մարտի 1-ին հանդիպել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կրթաթոշակառու միջազգ...
01.03.2024
Ալեն Սիմոնյանը եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները ծաղիկներ են խոնարհել Գրիգոր Լո...
01.03.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Պատիվ ունեմ» խմբակցություն
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հանդես է եկել ներածական խոսքով, ապա պ...
 Բոլոր լուրերը
Դեպի վեր