National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 

Սիրելի բարեկամ,

Դուք գտնվում եք ՀՀ Ազգային ժողովի՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչական բարձրագույն մարմնի պաշտոնական կայքում:

Ազգային ժողովը ձեւավորվում է բացառապես մեր քաղաքացիների ազատ կամքի արտահայտման միջոցով: Խորհրդարանը Հայաստանի պետականության խորհրդանիշներից մեկն է՝ հայ ժողովրդի բազմամյա նկրտումների մարմնավորումը: Օրենսդիր իշխանության առաքելությունը հասարակության կենսագործունեության արդյունավետության ապահովման առանցքային կողմնորոշիչների ձեւավորումն է:

Ազգային ժողովի գործունեության գլխավոր նպատակներից մեկը պետություն-հասարակություն երկկողմ հաղորդակցության ապահովումն է, ինչը գերակա նշանակություն ունի մեր պետության շարունակական զարգացման եւ աշխարհում սեփական տեղի ու դերի ամրապնդման առումով: Խորհրդարանը լայն ներգրավվածություն ունի հանրային ու քաղաքական որոշումների կայացման գործընթացում:

Ազգային ժողովի պաշտոնական կայքն ունի տեղեկատվական հարուստ բազա: Մատչելի եւ պարզ կառուցվածքի շնորհիվ դուք այստեղ հեշտությամբ կարող եք կողմնորոշվել եւ գտնել պահանջվող տեղեկությունը, ձեռք բերել գիտելիքների մեծ պաշար:

Մաղթում ենք արդյունավետ աշխատանք:

Բարի գալուստ ՀՀ Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ


Լուրեր
 Բոլոր լուրերը
28.01.2023
Հայոց բանակը 31 տարեկան է
90-ականներին՝ պատերազմին զուգահեռ քաղաքական բարդ անցումային փուլում, ստեղծվեց բանակը, եւ քանի որ Սովետական միության փլուզումը պաշտոնապես դեռ ամրագրված...
28.01.2023
Հարգանքի տուրք «Եռաբլուր» զինվորական պանթեոնում
Հայոց բանակի օրվա առթիվ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, «Քաղաքացիակ...
28.01.2023
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղերձը Բանակի օրվա առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, պարոնայք սպաներ, բանակաշինության գործի նվիրյալներ, զինծառայողներ, Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Բանակի օրվա առթիվ: Զ...
27.01.2023
Հունվարի 22-28-ը Ստրասբուրգում կայացել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը
Ռուս-ուկրաինական հակամարտությունից բացի` եվրոպացիների քննարկման առանցքում էին Բաքվի վարքագիծն ու ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամը: Առաջին օրը 91 ձա...
27.01.2023
Արման Եղոյանը բարձր է գնահատել ԵՄ մոնիտորինգային առաքելության աշխատանքը եւ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ստեղծումը
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հունվարի 27-ին Ազգային ժողովում հյուրընկալել է Հայաստանում Եվրոպական միությա...
27.01.2023
ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից Էդուարդ Աղաջանյանի հրաժարականի դիմումի մասին
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն Արտաքին հարաբերությու...
27.01.2023
Ադրբեջանի՝ այս շրջափակմանը դիմելու պատճառն էթնիկ զտումների համար հող նախապատրաստելն է. Հայկ Մամիջանյանը ԵԽԽՎ-ում արձագանքել է ադրբեջանցի պատվիրակների ելույթներին
Ստրասբուրգում ընթանում է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը: Նիստի ընթացքում կառույցում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հայկ Մամիջանյանն արձագանքել է ադրբեջանցի պատվ...
27.01.2023
Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի պետական քաղաքականությունն այսօր բացահայտ հանցագործություն է մարդկության դեմ. Արմեն Գեւորգյան
Հրապարակվել է ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանի ելույթը «Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետեւանքների շուրջ» քննարկման հարցով...
27.01.2023
120.000 հայ օրական 6-8 ժամ չունի գազ եւ էլեկտրականություն. Հայկ Մամիջանյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հայկ Մամիջանյանը հունվարի 26-ին ելույթ է ունեցել ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում: «Հարգելի՛ գործընկերներ, Ձեր դեմքերի ա...
 Բոլոր լուրերը
Դեպի վեր