National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 

Սիրելի բարեկամ,

Դուք գտնվում եք ՀՀ Ազգային ժողովի՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչական բարձրագույն մարմնի պաշտոնական կայքում:

Ազգային ժողովը ձեւավորվում է բացառապես մեր քաղաքացիների ազատ կամքի արտահայտման միջոցով: Խորհրդարանը Հայաստանի պետականության խորհրդանիշներից մեկն է՝ հայ ժողովրդի բազմամյա նկրտումների մարմնավորումը: Օրենսդիր իշխանության առաքելությունը հասարակության կենսագործունեության արդյունավետության ապահովման առանցքային կողմնորոշիչների ձեւավորումն է:

Ազգային ժողովի գործունեության գլխավոր նպատակներից մեկը պետություն-հասարակություն երկկողմ հաղորդակցության ապահովումն է, ինչը գերակա նշանակություն ունի մեր պետության շարունակական զարգացման եւ աշխարհում սեփական տեղի ու դերի ամրապնդման առումով: Խորհրդարանը լայն ներգրավվածություն ունի հանրային ու քաղաքական որոշումների կայացման գործընթացում:

Ազգային ժողովի պաշտոնական կայքն ունի տեղեկատվական հարուստ բազա: Մատչելի եւ պարզ կառուցվածքի շնորհիվ դուք այստեղ հեշտությամբ կարող եք կողմնորոշվել եւ գտնել պահանջվող տեղեկությունը, ձեռք բերել գիտելիքների մեծ պաշար:

Մաղթում ենք արդյունավետ աշխատանք:

Բարի գալուստ ՀՀ Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ


Լուրեր
 Բոլոր լուրերը
25.01.2022
Նիստ կգումարի ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 26-ին՝ ժամը 10:00-ին, 214...
25.01.2022
Հայաստանում քաղբանտարկյալներ չկան եւ չեն լինելու. Վահագն Հովակիմյան
Հունվարի 25-ին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանը, արձագանքելով ընդդիմադիր պատգա...
25.01.2022
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները ՀՀ նախագահի թեկնածության վերաբերյալ
Հանրապետության նախագահը hունվարի 23-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Մամուլում հրաժարականից անմիջապես հետո քննարկումներ է ծավալվել ՀՀ նախագահի հավ...
25.01.2022
Ռուսական ռազմաբազան Գյումրիից դուրս բերելու առնչությամբ խոսակցությունները որեւէ հիմք չունեն. Արթուր Հովհաննիսյան
Հունվարի 25-ին  տեղի են ունեցել ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները:  ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր»  խմբակցությո...
25.01.2022
Հանձնաժողովը քննարկել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուի հարցը
Հունվարի 25-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում շարունակվել է ...
25.01.2022
«Պատիվ ունեմ» խմբակցությունն այս պահին չունի Հանրապետության նախագահի թեկնածու
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը հունվարի 25-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում խոսել է իրենց խմբակցության կողմի...
25.01.2022
ՀՀ նախագահը պետք է ապահովի Սահմանադրությամբ ամրագրված մոտեցումների լիարժեք իրականացումը. Արծվիկ Մինասյան
Հունվարի 25-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցներին ԱԺ «Հայաստան» խմբակցությունից մասնակցել են խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, պատգամավորնե...
25.01.2022
«Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է զինված ուժերում բարեփոխումների իրականացմանը
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը հունվարի 25-ի խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում անդրադարձել է civic.am լրատվական կայքի...
25.01.2022
«Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունների վերաբերյալ խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակումը
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած՝ «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխու...
 Բոլոր լուրերը
Դեպի վեր