National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 

Սիրելի բարեկամ,

Դուք գտնվում եք ՀՀ Ազգային ժողովի՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչական բարձրագույն մարմնի պաշտոնական կայքում:

Ազգային ժողովը ձեւավորվում է բացառապես մեր քաղաքացիների ազատ կամքի արտահայտման միջոցով: Խորհրդարանը Հայաստանի պետականության խորհրդանիշներից մեկն է՝ հայ ժողովրդի բազմամյա նկրտումների մարմնավորումը: Օրենսդիր իշխանության առաքելությունը հասարակության կենսագործունեության արդյունավետության ապահովման առանցքային կողմնորոշիչների ձեւավորումն է:

Ազգային ժողովի գործունեության գլխավոր նպատակներից մեկը պետություն-հասարակություն երկկողմ հաղորդակցության ապահովումն է, ինչը գերակա նշանակություն ունի մեր պետության շարունակական զարգացման եւ աշխարհում սեփական տեղի ու դերի ամրապնդման առումով: Խորհրդարանը լայն ներգրավվածություն ունի հանրային ու քաղաքական որոշումների կայացման գործընթացում:

Ազգային ժողովի պաշտոնական կայքն ունի տեղեկատվական հարուստ բազա: Մատչելի եւ պարզ կառուցվածքի շնորհիվ դուք այստեղ հեշտությամբ կարող եք կողմնորոշվել եւ գտնել պահանջվող տեղեկությունը, ձեռք բերել գիտելիքների մեծ պաշար:

Մաղթում ենք արդյունավետ աշխատանք:

Բարի գալուստ ՀՀ Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ


Լուրեր
 Բոլոր լուրերը
29.09.2023
ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է պորտուգալացի գործընկերոջը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Դուբլինում հանդիպել է Պորտուգալական Հանրապետության Ասամբլեայի նախագահ Աուգուշտու Սանտուշ Սիլվային: Կողմերն ընդգծել են վեր...
29.09.2023
Հայաստանի տարածքային ամբողջականությունն առաջնային է մեզ համար. Էստոնիայի խորհրդարանի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 29-ին Դուբլինում հանդիպել է Էստոնիայի խորհրդարանի նախագահ Լաուրի Հուսսարին: Նա նշել է, որ Հայաստանը մեծապես կա...
29.09.2023
Սարգիս Խանդանյանը բրիտանացի գործընկերոջը ներկայացրել է ԼՂ ժողովրդի բռնի տեղահանման հետեւանքով ստեղծված իրավիճակը
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը սեպտեմբերի 29-ին հանդիպել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալ...
29.09.2023
Ալեն Սիմոնյանը Դուբլինում հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 29-ին Դուբլինում հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկին: Հանդիպմանը ՀՀ ԱԺ նախագահ...
29.09.2023
Հունաստանն առաջիններից է բարձրաձայնել Լաչինի միջանցքի ճգնաժամի մասին` դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան. Հունաստանի խորհրդարանի փոխխոսնակը` Ալեն Սիմոնյանին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 29-ին Դուբլինում հանդիպել է Հունաստանի խորհրդարանի փոխխոսնակ Իոաննիս Պլակիոտակիսին: Հանդիպմանը քննարկվել են տա...
29.09.2023
Քննարկվել են «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունները
Օրենքի նախագծով նախատեսվում է մարտական գործողությունների ժամանակ կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցում ստանալու իրավունք ունեցող անձանց շ...
29.09.2023
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային բարդ իրադրության, ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի շրջանակում սեպտեմբերի 29-ին հանդիպ...
29.09.2023
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...
29.09.2023
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Դուբլինում ելույթ է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովում
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Դուբլինում մասնակցում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին: Համ...
 Բոլոր լուրերը
Դեպի վեր