National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 

Սիրելի բարեկամ,

Դուք գտնվում եք ՀՀ Ազգային ժողովի՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչական բարձրագույն մարմնի պաշտոնական կայքում:

Ազգային ժողովը ձեւավորվում է բացառապես մեր քաղաքացիների ազատ կամքի արտահայտման միջոցով: Խորհրդարանը Հայաստանի պետականության խորհրդանիշներից մեկն է՝ հայ ժողովրդի բազմամյա նկրտումների մարմնավորումը: Օրենսդիր իշխանության առաքելությունը հասարակության կենսագործունեության արդյունավետության ապահովման առանցքային կողմնորոշիչների ձեւավորումն է:

Ազգային ժողովի գործունեության գլխավոր նպատակներից մեկը պետություն-հասարակություն երկկողմ հաղորդակցության ապահովումն է, ինչը գերակա նշանակություն ունի մեր պետության շարունակական զարգացման եւ աշխարհում սեփական տեղի ու դերի ամրապնդման առումով: Խորհրդարանը լայն ներգրավվածություն ունի հանրային ու քաղաքական որոշումների կայացման գործընթացում:

Ազգային ժողովի պաշտոնական կայքն ունի տեղեկատվական հարուստ բազա: Մատչելի եւ պարզ կառուցվածքի շնորհիվ դուք այստեղ հեշտությամբ կարող եք կողմնորոշվել եւ գտնել պահանջվող տեղեկությունը, ձեռք բերել գիտելիքների մեծ պաշար:

Մաղթում ենք արդյունավետ աշխատանք:

Բարի գալուստ ՀՀ Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ


Լուրեր
 Բոլոր լուրերը
24.03.2023
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...
24.03.2023
Սարգիս Խանդանյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մարտի 24-ին ընդունել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լ...
24.03.2023
Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավարը հանդիպել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպանին
Ճապոնիան առաջին երկրներից էր, որ արձագանքեց 2020 թվականի ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով առաջացած հումանիտար ճգնաժամին: Այս մասին մարտի 24-ին ասել է...
24.03.2023
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր կգումարեն
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ կգումարի մարտի 27-ին` ժամը 11:00-ին, ԱԺ 214 դահլիճում:Մարտի 27-ին` ժամը 16:00-ին, ԱԺ 214 դահլիճու...
23.03.2023
Հայ խորհրդարանականները Կիպրոս եռօրյա այցի ընթացքում բարձրաձայնել են ԼՂ-ում միջազգային դիտորդական առաքելության ներկայության անհրաժեշտության մասին
Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հա...
23.03.2023
Մենք պետք է պահպանենք եւ սնուցենք տեղական ժողովրդավարության առավելությունները` որպես մեր ընդհանուր ժողովրդավարական մշակույթի հիմք. Արմեն Գեւորգյան
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԵԽԽՎ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող Արմեն Գեւորգյանը մարտի 22-ին Ֆրանսիայ...
23.03.2023
Կուտակումների իրականացումը դեռ չի նշանակում մարտական գործողությունների նախապատրաստում. Տիգրան Աբրահամյան
Ուզում եմ՝ հստակ հասկանանք, որ տեղաշարժերը, կուտակումները պետք է խոր ուսումնասիրության ենթարկվեն, որ հասկանալի լինի, թե դրանք ինչ վտանգ են ներկայացնու...
23.03.2023
Ադրբեջանն այսօր էլ շարունակում է սադրանքները, ճնշումները եւ ռազմական նկրտումները Հայաստանի եւ Արցախի նկատմամբ. Սեյրան Օհանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը մարտի 23-ի խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադարձել է ԱԺ նիստերում քննարկման առաջարկված իր...
23.03.2023
Թագուհի Թովմասյանն ահազանգել է միջազգային գործընկերներին
Թշնամին ավելի ինտենսիվ է դարձրել կրակոցները` ՀՀ սահմանին մահացու վիրավորելով հայ զինվորի, կրակ բացելով Արցախի խաղաղ բնակիչների վրա եւ կրկին արգելափակե...
 Բոլոր լուրերը
Դեպի վեր