ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ
2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-ԻՆ ԳՈՒՄԱՐՎԱԾ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ԱՎԱՐՏԻՑ ԱՆՄԻՋԱՊԵՍ ՀԵՏՈ՝ ՆԱԽԱՁԵՌՆՈՂԻ ՍԱՀՄԱՆԱԾ ՕՐԱԿԱՐԳՈՎ, ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով 2021 թվականի հունիսի 3-ին գումարված արտահերթ նիստի ավարտից անմիջապես հետո Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ
Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը
, ինչպես նաեւ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության
«2021 թվականի հունիսի 3-ին գումարվող արտահերթ նիստի ավարտից անմիջապես հետո նախաձեռնողների սահմանած օրակարգով Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի խորհրդին միջնորդություն ներկայացնելու մասին»
որոշումը, առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասով եւ 7-րդ մասի 2-րդ կետով՝ Ազգային ժողովի խորհուրդը
որոշում է.
Համաձայնություն տալ 2021 թվականի հունիսի 3-ին գումարված արտահերթ նիստի ավարտից անմիջապես հետո՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով, Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելուն: