ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ
2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-ԻՆ՝ ԺԱՄԸ 11:00-ԻՆ, ՆԱԽԱՁԵՌՆՈՂԻ ՍԱՀՄԱՆԱԾ ՕՐԱԿԱՐԳՈՎ ԵՎ ԺԱՄԿԵՏՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆ ԳՈՒՄԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով 2021 թվականի հունիսի 30-ին` ժամը 11:00-ին,
Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը
, ինչպես նաեւ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության
2021 թվականի հունիսի 30-ին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու եւ նստաշրջանի օրակարգում ընդգրկված համապատասխան օրենքների նախագծերը երկու ընթերցմամբ քննարկելու վերաբերյալ Ազգային ժողովի խորհրդին միջնորդություն ներկայացնելու մասին որոշումը
, առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ եւ 7-րդ մասերով՝ Ազգային ժողովի խորհուրդը որոշում է.
Համաձայնություն տալ 2021 թվականի հունիսի 30-ին` ժամը 11:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելուն: