ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի 020-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով՝ Ազգային ժողովի խորհուրդը որոշում է. |
1. Ազգային ժողովի խորհրդի 2021 թվականի հոկտեմբերի 25-ի «Ազգային ժողովի ութերորդ գումարման բարեկամական խմբերի կազմերը հաստատելու մասին» ԱԺԽՈ-020-Ա որոշման. |
1) 1-ին հավելվածում (Հայաստան-ԱՄՆ բարեկամական խումբ) «Նազելի Բաղդասարյան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն» բառերը փոխարինել «Զարուհի Բաթոյան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն» բառերով, |
2) 3-րդ հավելվածում (Հայաստան-Ավստիա բարեկամական խումբ) «Արթուր Դավթյան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն» բառերը փոխարինել «Դավիթ Առուշանյան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն» բառերով, |
3) 21-րդ հավելվածում (Հայաստան-Իտալիա բարեկամական խումբ) «Անուշ Բեղլոյան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն» բառերը փոխարինել «Դավիթ Առուշանյան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն» բառերով, |
4) 35-րդ հավելվածում (Հայաստան-Հունաստան բարեկամական խումբ) «Արթուր Դավթյան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն» բառերը փոխարինել «Գայանե Եղիազարյան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն» բառերով, |
5) 54-րդ հավելվածում (Հայաստան-Սինգապուր բարեկամական խումբ) «Վահագն Հովակիմյան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն» բառերը փոխարինել «Գայանե Եղիազարյան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն» բառերով, |
6) 64-րդ հավելվածում (Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբ) «Արթուր Դավթյան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն» բառերը փոխարինել «Գայանե Եղիազարյան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն» բառերով: |