National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Բյուջետային գրասենյակ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ

 Օ Ր Ե Ն Ք Ը

 Ընդունված է 2016 թվականի դեկտեմբերի 16-ին

 

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

 

Հոդված 5.

Ազգային ժողովի նախագահը

 

  1. Ազգային ժողովի նախագահը ներկայացնում է Ազգային ժողովը և ապահովում նրա բնականոն գործունեությունը:
  2. Ազգային ժողովի նախագահը՝

15) իրավասու մշտական հանձնաժողովի նախագահի ներկայացմամբ հաստատում է Ազգային ժողովի բյուջետային գրասենյակի (այսուհետ՝ Բյուջետային գրասենյակ) փորձագետներին ներկայացվող պահանջները, ինչպես նաև նրանց պաշտոնների նկարագրերը.

 

Հոդված 28.

Խորհրդի լիազորությունները

 Խորհուրդը՝

9) իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ հաստատում է Բյուջետային գրասենյակի աշխատակարգը, փորձագետների պաշտոնավարման պայմանների, ընտրության (նշանակման), ինչպես նաև Բյուջետային գրասենյակի փորձագետներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կարգերը.

 Հոդված 163.

 Բյուջետային գրասենյակը

  1. Սահմանադրության 111-րդ հոդվածի 1-ին մասով Ազգային ժողովին վերապահված վերահսկողական լիազորությունների, ինչպես նաև Կանոնակարգի 20-րդ գլխով, 114-118-րդ հոդվածներով սահմանված դրույթների արդյունավետ իրականացմանը նպաստելու և պատգամավորներին, մշտական հանձնաժողովներին, խմբակցություններին մասնագիտական աջակցություն ու տեղեկատվություն տրամադրելու համար կազմավորվում է Բյուջետային գրասենյակ, որն օժտված է գործառութային անկախությամբ:
  2. Բյուջետային գրասենյակի գործունեության ընդհանուր համակարգումը և մշտադիտարկումը իրականացնում է իրավասու մշտական հանձնաժողովը:
  3. Բյուջետային գրասենյակը գործում է Կանոնակարգին, Աշխատակարգին և իր աշխատակարգին համապատասխան:

 

Հոդված 166.

Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

 

  1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի ՀՕ-308 օրենքը, բացառությամբ՝

1) այն դրույթների, որոնք սույն հոդվածի 1-ին մասի համաձայն շարունակում են գործել մինչև նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը.

2) 1-ին հավելվածի 3-րդ և 4-րդ գլուխների, ինչպես նաև 2-րդ հավելվածի 2-րդ և 3 գլուխների, որոնք շարունակում են գործել մինչև Բյուջետային գրասենյակի գործունեությանն առնչվող համապատասխան ակտերի ընդունումը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

XXIV. ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ

 

  1. Բյուջետային գրասենյակը կազմված է համակարգող փորձագետից և չորս այլ փորձագետներից:
  2. Բյուջետային գրասենյակի փորձագետներն աշխատանքի են ընդունվում մրցույթով, Խորհրդի սահմանած կարգով՝ հինգ տարի ժամկետով Աշխատակազմի հետ կնքված աշխատանքային պայմանագրով, որի գործողությունը կարող է նույն ժամկետով երկարաձգվել իրավասու հանձնաժողովի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի նախագահի համաձայնությամբ: Փորձագետի պաշտոնի նկարագիրը հանդիսանում է աշխատանքային պայմանագրի բաղկացուցիչ մասը:
  3. Բյուջետային գրասենյակի փորձագետների հաստիքները ներառվում են Աշխատակազմի հաստիքացուցակում, իսկ անձնական գործերը վարում է Աշխատակազմը:
  4. Փորձագետների աշխատանքային ստաժը հանդիսանում է Աշխատակազմում պետական ծառայության բարձրագույն պաշտոնների 2-րդ ենթախմբում պաշտոն զբաղեցնողի ստաժ:
  5. Բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետը վարձատրվում է տվյալ տարվա պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի յոթնապատիկի չափով, իսկ մյուս փորձագետները` վեցապատիկի չափով:
  6. Բյուջետային գրասենյակի փորձագետների աշխատանքի անմիջական համակարգումը, կազմակերպումը և վերահսկումն իրականացնում է Բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետը, որը պատասխանատու է Բյուջետային գրասենյակի գործառույթների պատշաճ իրականացման համար:
  7. Բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետը և մյուս փորձագետներն իրենց աշխատանքային գործունեությունն իրականացնում են Ազգային ժողովի աշխատակազմի և իրենց միջև կնքված աշխատանքային պայմանագրերի պայմաններին համապատասխան:
  8. Բյուջետային գրասենյակի գործառույթներն են`

1) պետական բյուջեի նախագծում, պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունում բյուջետային մուտքերը և ելքերը ծրագրային և (կամ) այլ ձևաչափով ներկայացված փաստաթղթի վերաբերյալ տեղեկանքներ տրամադրելը.

2) Ազգային ժողովի մասնագիտական կարողությունների շարունակական զարգացում հանրային ֆինանսների ոլորտում, այդ թվում` ծրագրային բյուջետավորման ձևաչափի վերաբերյալ դասընթացների կազմակերպումը.

3) պետական բյուջեի նախագծի ամփոփ նկարագրի պատրաստումը, ինչպես նաև ճյուղային, ծրագրային, ոլորտային ամփոփ նկարագրերի և տեղեկանքների պատրաստումը.

4) պետական բյուջեի մասին օրենքի նախագծում փոփոխություններ կատարելու մասին առաջարկների ձևակերպմանն աջակցությունը` անհրաժեշտության դեպքում իրականացնելով հաշվարկներ, ինչպես նաև պետական բյուջեի մասին օրենքի նախագծում ընդունված առաջարկների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը՝ ըստ ծախսերի բյուջետային դասակարգման համապատասխան հոդվածի և պետական բյուջեի նախագծի աղյուսակի համարի.

5) պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը: Այդ նպատակով Բյուջետային գրասենյակն իրականացնում է պետական բյուջեի եկամուտների` ըստ հարկերի, տուրքերի, պաշտոնական դրամաշնորհների և այլ եկամուտների տեսակների, ինչպես նաև պետական բյուջեի ծախսերի և ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների և պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրների առցանց դիտարկում` տվյալ տարվա պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի հավելվածների մանրամասնությունների մակարդակով.

6) պետական բյուջեի եկամուտների (այդ թվում` արտաբյուջետային միջոցների), ինչպես նաև պետական բյուջեով հատկացվող, հատկացված միջոցների (այդ թվում` արտաբյուջետային միջոցների) ծախսման և պակասուրդի (հավելուրդի) վերաբերյալ տեղեկանքների տրամադրումը.

7) Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական հիմնական ցուցանիշների, պետական պարտքի վերաբերյալ տեղեկանքների տրամադրումը, Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող վարկային ծրագրերի, այդ թվում՝ պետական բյուջեի վրա վարկերի սպասարկման ազդեցության և Հայաստանի Հանրապետությանն օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև այլ անձանց տրամադրած դրամաշնորհների վերաբերյալ տեղեկանքների տրամադրումը.

8) պետական բյուջեի մասին օրենքի նախագծի և պետական բյուջեի կատարման ընթացքում պետական բյուջեի եկամուտների, ծախսերի և ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների, պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի), դրա ֆինանսավորման աղբյուրների, պետական բյուջեի պարտքերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական պարտքի, Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող վարկային ծրագրերի, այդ թվում՝ պետական բյուջեի վրա վարկերի սպասարկման ազդեցության և Հայաստանի Հանրապետությանն օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև այլ անձանց տրամադրած դրամաշնորհների վերաբերյալ հարցերի, հարցումների և հարցապնդումների ձևակերպմանն աջակցությունը.

9) պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ամփոփ նկարագրի, ինչպես նաև պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ճյուղային, ծրագրային, ոլորտային ամփոփ նկարագրերի և տեղեկանքների պատրաստումը.

10) պետական բյուջեի կատարման (եռամսյակային) ընթացքի վերաբերյալ Կառավարության ներկայացրած տեղեկանքի ամփոփ նկարագրի պատրաստումը.

11) Հաշվեքննիչ պալատի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումների, պետական բյուջեի կատարման վերաբերյալ և ընթացիկ եզրակացությունների մասին տեղեկանքների տրամադրումը.

12) իր կատարած աշխատանքների վերաբերյալ եռամսյակային և տարեկան հաշվետվությունները իրավասու մշտական հանձնաժողով ներկայացնելը: Տարեկան հաշվետվությունը տեղադրվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում.

13) մշտական հանձնաժողովներին ծրագրային բյուջետավորման ներդրման և կատարելագործման աշխատանքներում աջակցելը:

  1. Բյուջետային գրասենյակն իրավասու մշտական հանձնաժողով է ներկայացնում՝

1) պետական բյուջեի նախագծի և պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ամփոփ նկարագրերը.

2) պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ Կառավարության ներկայացրած տեղեկանքի ամփոփ նկարագիրը:

  1. Բյուջետային գրասենյակը պատգամավորներին, մշտական հանձնաժողովներին և խմբակցություններին տրամադրում է`

1) տեղեկանքներ՝ պետական բյուջեի նախագծում, պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունում բյուջետային մուտքերը և ելքերը ծրագրային և (կամ) այլ ձևաչափով ներկայացված փաստաթղթի վերաբերյալ.

2) պետական բյուջեի նախագծի ճյուղային, ծրագրային, ոլորտային ամփոփ նկարագրեր և տեղեկանքներ.

3) տեղեկանքներ՝ պետական բյուջեի եկամուտների (այդ թվում` արտաբյուջետային միջոցների), ինչպես նաև պետական բյուջեով հատկացվող, հատկացված միջոցների (այդ թվում` արտաբյուջետային միջոցների) ծախսման վերաբերյալ.

4) տեղեկանքներ՝ Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական հիմնական ցուցանիշների, պետական պարտքի, Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող վարկային ծրագրերի, այդ թվում՝ պետական բյուջեի վրա վարկերի սպասարկման ազդեցության և Հայաստանի Հանրապետությանն օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև այլ անձանց տրամադրած դրամաշնորհների վերաբերյալ.

5) պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ճյուղային, ծրագրային, ոլորտային ամփոփ նկարագրեր և տեղեկանքներ.

6) տեղեկանքներ Հաշվեքննիչ պալատի գործունեության տարեկան հաղորդման, ինչպես նաև պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացությունների մասին.

7) տեղեկատվություն պետական բյուջեի նախագծում ընդունված առաջարկների վերաբերյալ՝ ըստ ծախսերի բյուջետային դասակարգման համապատասխան հոդվածի և պետական բյուջեի նախագծի աղյուսակի համարի.

8) այլ տեղեկատվություն պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ:

  1. Բյուջետային գրասենյակն աջակցում է՝

1) պատգամավորներին և խմբակցություններին` պետական բյուջեի նախագծում փոփոխություններ կատարելու մասին առաջարկների ձևակերպման գործում` անհրաժեշտության դեպքում իրականացնելով հաշվարկներ.

2) պատգամավորներին, մշտական հանձնաժողովներին և խմբակցություններին` պետական բյուջեի կատարման վերաբերյալ հարցերի, հարցումների և հարցապնդումների ձևակերպման գործում.

3) մշտական հանձնաժողովներին` ծրագրային բյուջետավորման ներդրման և կատարելագործման աշխատանքներում:

  1. Բյուջետային գրասենյակը հանրային ֆինանսների կառավարման ոլորտում Ազգային ժողովի մասնագիտական կարողությունների զարգացման նպատակով պատգամավորների և նրանց օգնականների, Ազգային ժողովի աշխատակազմի աշխատակիցների և մշտական հանձնաժողովների փորձագետների համար կազմակերպում է սեմինարներ, քննարկումներ, կլոր սեղաններ և ծրագրային բյուջետավորման ձևաչափի վերաբերյալ դասընթացներ:
  2. Բյուջետային գրասենյակն իր կատարած աշխատանքների վերաբերյալ եռամսյակային և տարեկան հաշվետվություններ է ներկայացնում իրավասու մշտական հանձնաժողով: Տարեկան հաշվետվությունը տեղադրվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում:
  3. Բյուջետային գրասենյակը պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու նպատակով իրականացնում է պետական բյուջեի եկամուտների` ըստ հարկերի, տուրքերի, պաշտոնական դրամաշնորհների և այլ եկամուտների տեսակների, ինչպես նաև պետական բյուջեի ծախսերի և ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների և պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրների առցանց դիտարկում` տվյալ տարվա պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի հավելվածների մանրամասնությունների մակարդակով:
  4. Բյուջետային գրասենյակն օժտված է գործառութային ինքնավարությամբ: Բյուջետային գրասենյակն իր գործունեությունն իրականացնում է իրեն վերաբերելի իրավական ակտերին համապատասխան:
  5. Բյուջետային գրասենյակն իր գործառույթների իրականացման նպատակով պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններից, պաշտոնատար անձանցից, հիմնարկներից և կազմակերպություններից անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու համար դիմում է իրավասու մշտական հանձնաժողովի նախագահին կամ որևէ պատգամավորի:
  6. Բյուջետային գրասենյակն իր գործառույթներն իրականացնելիս օգտվում է Հայաստանի Հանրապետության պետական մարմինների պաշտոնական փաստաթղթերից և տեղեկատվությունից:
  7. Բյուջետային գրասենյակը քաղաքական իրադարձություններին և նպատակներին գնահատական չի տալիս: Բյուջետային գրասենյակի փորձագետը հրապարակային ելույթներում ցուցաբերում է քաղաքական զսպվածություն:
  8. Բյուջետային գրասենյակի աշխատանքային նյութատեխնիկական ապահովումն իրականացնում է Աշխատակազմը:

 

 

 



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am