National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Բյուջետային գրասենյակ

ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԿԱԶՄԸ

ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՓՈՐՁԱԳԵՏ  (ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՂԵԿԱՎԱՐ)

ՀԱՅԿԱԶ ՆԱՍԻԲՅԱՆ

Հեռախոս՝ 011 513-384

Էլ-հասցե՝ pbo@parliament.am

Բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետը՝ 

  1. իրականացնում է Բյուջետային գրասենյակի փորձագետների աշխատանքի անմիջական համակարգումը, կազմակերպումը և վերահսկումը (աշխատանքի կազմակերպում, մեթոդական աջակցություն և անհրաժեշտության դեպքում փորձագետների աշխատանքային պարտականությունների վերաբաշխում),
  2. պատրաստում է պետական բյուջեի նախագծի ամփոփ նկարագիրը,
  3. պատրաստում է պետական բյուջեի նախագծի ճյուղային, ծրագրային, ոլորտային ամփոփ նկարագրեր և տեղեկանքներ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային ոլորտների մշտական հանձնաժողովի մասով,
  4. տրամադրում է տեղեկատվություն պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ,
  5. իրականացնում է պետական բյուջեի եկամուտների` ըստ հարկերի, տուրքերի, պաշտոնական դրամաշնորհների և այլ եկամուտների տեսակների, ինչպես նաև պետական բյուջեի ծախսերի և ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների և պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրների առցանց դիտարկում`  տվյալ տարվա պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի հավելվածների մանրամասնությունների մակարդակով,
  6. աջակցում է Բյուջետային գրասենյակի պատրաստած հարցերի, հարցումների և հարցապնդումների ձևակերպմանը,
  7. պատրաստում է պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ամփոփ նկարագիրը,
  8. պատրաստում է պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ճյուղային, ծրագրային, ոլորտային ամփոփ նկարագրեր և տեղեկանքներ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային ոլորտների մշտական հանձնաժողովի մասով,
  9. պատրաստում է պետական բյուջեի կատարման (եռամսյակային) ընթացքի վերաբերյալ ՀՀ Կառավարության ներկայացրած տեղեկանքի ամփոփ նկարագիրը,
  10. տրամադրում է տեղեկատվություն Հաշվեքննիչ պալատի տարեկան, ընթացիկ հաշվետվությունների և եզրակացությունների վերաբերյալ,
  11. տրամադրում է տեղեկատվություն պետական բյուջեի կատարման ընթացքում ՀՀ կառավարության կողմից իր լիազորությունների շրջանակում կատարված փոփոխությունների վերաբերյալ,
  12. տրամադրում է աջակցություն Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներին ծրագրային բյուջետավորման ներդրման և կատարելագործման աշխատանքներում,
  13. իրականացնում է Բյուջետային գրասենյակի գործառույթներից բխող այլ լիազորություններ:

 

ՓՈՐՁԱԳԵՏ 

ԱՐՄԻՆԵ ՎԱՐՇԱՄՅԱՆ

Հեռախոս՝  011 511-630

Էլ-հասցե՝ armine.varshamyan@parliament.am

Բյուջետային գրասենյակի փորձագետի գործունեության ոլորտներն են մակրոտնտեսական շրջանակը, պետական բյուջեի եկամուտներն ու ծախսերը (ընդհանուր), ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները, արտաբյուջետային միջոցները, պետական բյուջեի դեֆիցիտը  և պետական պարտքը:

Բյուջետային գրասենյակի փորձագետը՝ 

  1. մասնակցում է Բյուջետային գրասենյակի աշխատանքների իրականացմանը և    կատարում է համակարգող փորձագետի հանձնարարականները,

  2.  պատրաստում է տեղեկանքներ պետական բյուջեի նախագծում, պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունում բյուջետային մուտքերը և ելքերը ծրագրային և/կամ այլ ձևաչափով ներկայացված փաստաթղթի վերաբերյալ,

  3. պատրաստում է պետական բյուջեի նախագծի ճյուղային, ծրագրային, ոլորտային ամփոփ նկարագրեր և տեղեկանքներ՝ Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման ոլորտի և Արտաքին հարաբերությունների  ոլորտի մշտական հանձնաժողովների մասով,

  4. աջակցում է պետական բյուջեի նախագծում փոփոխություններ կատարելու մասին առաջարկությունների ձևակերպմանը` անհրաժեշտության դեպքում իրականացնելով հաշվարկներ, ինչպես նաև տրամադրում է տեղեկատվություն պետական բյուջեի նախագծում ընդունված առաջարկությունների վերաբերյալ՝ ըստ ծախսերի բյուջետային դասակարգման համապատասխան հոդվածի և պետական բյուջեի նախագծի աղյուսակի համարի,

  5. իրականացնում է պետական բյուջեի եկամուտների` ըստ հարկերի, տուրքերի, պաշտոնական դրամաշնորհների և այլ եկամուտների տեսակների, ինչպես նաև  պետական բյուջեի ծախսերի և ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների և պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրների առցանց դիտարկում`  տվյալ տարվա պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի հավելվածների մանրամասնությունների մակարդակով,

  6. .պատրաստում է տեղեկանքներ պետական բյուջեի եկամուտների (այդ թվում` արտաբյուջետա­յին միջոց­ների), ինչպես նաև պետական բյուջեով հատկացվող, հատկացված մի­ջոց­նե­րի (այդ թվում` արտաբյուջետային միջոցների) ծախսման վերաբերյալ,

  7.   պատրաստևմ է տեղեկանքներ Հայաստանի Հանրապետության պետական պարտքի վերաբերյալ, Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա 
    պետությունների և միջազգային կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող վարկային ծրագրերի, այդ թվում՝ պետական բյուջեի վրա վարկերի 
    սպասարկման ազդեցության և Հայաստանի Հանրապետությանն օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև այլ անձանց 
    տրամադրած դրամաշնորհների վերաբերյալ.

  8. պատրաստևմ է տեղեկանքներ  պետական բյուջեի նախագծի և պետական բյուջեի կատարման ընթացքում պետական բյուջեի եկամուտների, ծախսերի և ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների, պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի), դրա  ֆինանսավորման աղբյուրների, պետական բյուջեի պարտքերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական պարտքի, Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող վարկային ծրագրերի, այդ թվում՝ պետական բյուջեի վրա վարկերի սպասարկման ազդեցության և Հայաստանի Հանրապետությանն օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև այլ անձանց կողմից տրամադրված դրամաշնորհների վերաբերյալ,

  9.    պատրաստում է պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ճյուղային, ծրագրային, ոլորտային ամփոփ նկարագրեր և տեղեկանքներ՝ Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման ոլորտի և Արտաքին հարաբերությունների ոլորտի մշտական հանձնաժողովների մասով,

  10.   աջակցում է հարցերի, հարցումների և հարցապնդումների ձևակերպմանը,

  11.  աջակցում է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներին ծրագրային բյուջետավորման ներդրման և կատարելագործման աշխատանքներում,

  12. կարող է ներկա գտնվել Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների դռնբաց նիստերին,

  13. Բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետի հանձնարարությամբ իր գործառնական պարտականությունների շրջանակում մասնակցում է Բյուջետային գրասենյակի գործառույթներից բխող հիմնախնդիրների լուծմանը,

  14.  կարող է ներկա գտնվել պետական բյուջեի նախագծի, պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության և պետական բյուջեի կատարման (եռամսյակային) ընթացքի վերաբերյալ Կառավարության ներկայացրած տեղեկանքի քննարկումներին` Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների կամ նրանց համատեղ նիստերին:

 

ՓՈՐՁԱԳԵՏ 

ԱՐԹՈՒՐ ՍԵՐԳԵՅԻ ԾՊՆԵՑՅԱՆ

Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ

Հեռախոս՝ 011 511-630

Էլ-հասցե՝ artur.tsepnetsyan@parliament.am

Բյուջետային գրասենյակի փորձագետի գործունեության ոլորտներն են պետական կառավարումը և տեղական ինքնակառավարումը, պաշտպանությունը, հասարակական կարգը, դատական գործունեությունը, պետական բյուջեի պահուստային ֆոնդը, դասընթացների կազմակերպումը և գործավարությունը: 

Բյուջետային գրասենյակի փորձագետը՝ 

  1. պատրաստում է տեղեկանքներ պետական բյուջեի նախագծում, պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունում բյուջետային մուտքերը և ելքերը ծրագրային և/կամ այլ ձևաչափով ներկայացված փաստաթղթի վերաբերյալ,
  2. կազմակերպում է ծրագրային բյուջետավորման ձևաչափի վերաբերյալ դասընթացներ,
  3. պատրաստում է պետական բյուջեի նախագծի ճյուղային, ծրագրային, ոլորտային ամփոփ նկարագրեր և տեղեկանքներ՝ Պետական-իրավական ոլորտի, Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի ոլորտների,  Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային ոլորտների, Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտների մշտական հանձնաժողովների մասով,
  4. աջակցում է պետական բյուջեի նախագծում փոփոխություններ կատարելու մասին առաջարկությունների ձևակերպմանը` անհրաժեշտության դեպքում իրականացնելով հաշվարկներ, ինչպես նաև տրամադրում է տեղեկատվություն պետական բյուջեի նախագծում ընդունված առաջարկությունների վերաբերյալ՝ ըստ ծախսերի բյուջետային դասակարգման համապատասխան հոդվածի և պետական բյուջեի նախագծի աղյուսակի համարի,
  5. աջակցում է հարցերի, հարցումների և հարցապնդումների ձևակերպմանը,
  6. պատրաստում է պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ճյուղային, ծրագրային, ոլորտային ամփոփ նկարագրեր և տեղեկանքներ՝ Պետական-իրավական ոլորտի, Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի ոլորտների, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային ոլորտների, Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտների մշտական հանձնաժողովների մասով,
  7. պատրաստում է տեղեկանքներ պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ` ներառյալ կատարման ընթացքում ՀՀ կառավարության կողմից իր լիազորությունների շրջանակում կատարված փոփոխությունների,
  8. իրականացնում է Բյուջետային գրասենյակի գործավարությունը,

աջակցում է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներին ծրագրային բյուջետավորման ներդրման և կատարելագործման աշխատանքներում,

ՓՈՐՁԱԳԵՏ 

ԿԱՐԻՆԵ ԲԱԴԱԼՅԱՆ

Հեռախոս՝ 011 511-630

Էլ-հասցե՝ karine.badalyan@parliament.am

Բյուջետային գրասենյակի փորձագետի գործունեության ոլորտներն են առողջապահություն, սոցիալական պաշտպանություն, կրթություն, հանգիստ, մշակույթ և կրոն:

Բյուջետային գրասենյակի փորձագետը՝

1.մասնակցում է Բյուջետային գրասենյակի աշխատանքների իրականացմանը և կատարում է համակարգող փորձագետի հանձնարարականները,

2.պատրաստում է տեղեկանքներ պետական բյուջեի նախագծում, պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունում բյուջետային մուտքերը և ելքերը ծրագրային և/կամ այլ ձևաչափով ներկայացված փաստաթղթի վերաբերյալ,

3.պատրաստում է պետական բյուջեի նախագծի ճյուղային, ծրագրային, ոլորտային ամփոփ նկարագրեր և տեղեկանքներ Առողջապահության, մայրության և մանկության ոլորտների, Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի ոլորտների, Սոցիալական ոլորտի  մշտական հանձնաժողովների մասով,

4.աջակցում է պետական բյուջեի նախագծում փոփոխություններ կատարելու մասին առաջարկությունների ձևակերպմանը` անհրաժեշտության դեպքում իրականացնելով հաշվարկներ, ինչպես նաև տրամադրում է տեղեկատվություն պետական բյուջեի նախագծում ընդունված առաջարկությունների վերաբերյալ՝ ըստ ծախսերի բյուջետային դասակարգման համապատասխան հոդվածի և պետական բյուջեի նախագծի աղյուսակի համարի,

5.պատրաստում է պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ճյուղային, ծրագրային, ոլորտային ամփոփ նկարագրեր և տեղեկանքներ՝ Առողջապահության, մայրության և մանկության ոլորտների, Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի ոլորտների, Սոցիալական ոլորտի  մշտական հանձնաժողովների մասով,

6.աջակցում է հարցերի, հարցումների և հարցապնդումների ձևակերպմանը,

7.աջակցում է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներին ծրագրային բյուջետավորման ներդրման և կատարելագործման աշխատանքներում,

8.պատրաստում է տեղեկանքներ պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ` ներառյալ կատարման ընթացքում ՀՀ կառավարության կողմից իր լիազորությունների շրջանակում կատարված փոփոխությունների,

9.կարող է ներկա գտնվել Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների դռնբաց նիստերին,

10.Բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետի հանձնարարությամբ իր գործառնական պարտականությունների շրջանակում մասնակցում է Բյուջետային գրասենյակի գործառույթներից բխող հիմնախնդիրների լուծմանը,

11.կարող է ներկա գտնվել պետական բյուջեի նախագծի, պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության և պետական բյուջեի կատարման (եռամսյակային) ընթացքի վերաբերյալ Կառավարության ներկայացրած տեղեկանքի քննարկումներին` Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների կամ նրանց համատեղ նիստերին:

աջակցում է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներին ծրագրային բյուջետավորման ներդրման և կատարելագործման աշխատանքներում,



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am