National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
25/09/2018
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի բյուջետային գրասենյակի աշխատակազմի այցը Շոտլանդիայի եւ Ուելսի խորհրդարաններ

 

 

Սույն թվականի սեպտեմբերի 16-21-ը ՀՀ Ազգային ժողովի բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետ Գագիկ Բարսեղյանը, փորձագետներ Աշոտ Եղիազարյանն ու Աշոտ Ավետիսյանը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության կազմում ճանաչողական այցով գտնվում էին Շոտլանդիայի և Ուելսի խորհրդարաններում:

Այցն իրականացվել է « Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող և ԵՄ կողմից համաֆինանսավորվող Հանրային ֆինանսների կառավարում Հարավային Կովկասում ծրագրի և «Ուեսթմինսթեր հիմնադրամը հանուն ժողովրդավարության» կազմակերպության աջակցությամբ և համագործակցությամբ:

Շոտլանդիայի և Ուելսի խորհդարանների ֆինանսական վերահսկողության բաժինների (բյուջետային գրասենյակներ) ներկայացուցիչների հետ աշխատանքային քննարկումների ձևաչափով քննարկվել են բյուջետային գրասենյակների բրիտանական փորձին առընչվող մի շարք առանցքային հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել դրանց գործունեության իրավական շրջանակին և գործառույթներին, կարողություններին, խորհրդարանին մասնագիտական աջակցության տրամադրման շրջանակներում իրականացվող վերլուծությունների տեսակներին, մեթոդաբանությանն ու անհրաժեշտությանը, կառավարության կողմից հարկաբյուջետային կանոնների պահպանման նկատմամբ մոնիթորինգի իրականացման մեխանիզմներին, ինչպես նաև այլ ծառայությունների տրամադրմանը:

Այցի հիմնական նպատակն էր ծանոթանալ Շոտլանդիայի և Ուելսի խորհդարանների

բյուջետային գրասենյակների փորձին և գնահատել դրա կիրառման հնարավորությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի բյուջետային գրասենյակի զարգացման նպատակով:

 

 

 



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS