National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
06/12/2017
<<Բյուջետային գործընթաց. ծրագրային բյուջետավորում եւ վերլուծական գործիքակազմ>> թեմայով աշխատաժողով` Ծաղկաձորում

2017 թվականի դեկտեմբերի 1-3-ը Ծաղկաձորի <<Մուլտի Ռեստ Հաուս>> հյուրանոցային համալիրում, տեղի է ունեցել <<Բյուջետային գործընթաց, ծրագրային բյուջետավորում եւ վերլուծական գործիքակազմ>> թեմայով աշխատաժողով: Աշխատաժողովը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի` աշխատակազմի, մշտական հանձնաժողովների և խմբակցությունների փորձագետների համար, կազմեկերպել էր Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի բյուջետային գրասենյակը, իր  հանրային ֆինանսների ոլորտում Ազգային ժողովի մասնագիտական կարողությունների զարգացման գործառույթի իրացման շրջանակներում` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) <<Հանրային ֆինանսների կառավարում Հարավային Կովկասում>> ծրագրի հետ համագործակցությամբ և աջակցությամբ:

Աշխատաժողովի նպատակն էր կատարելագործել բյուջետային գործընթացում ներգրավված ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների և խմբակցությունների փորձագետների, ինչպես նաեւ աշխատակազմի անդամների իրազեկվածությունն ու գիտելիքները հանրային ֆինանսների կառավարման ոլորտում խորհրդարանական վերահսկողության զարգացման, բյուջետային ամբողջական գործընթացի, ծրագրային բյուջետավորման բարեփոխումների եւ բյուջետային ծրագրերի գնահատման ու վերլուծության բնագավառում:

Զեկուցումներով հանդես են եկել ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, ՀՀ Ազգային ժողովի բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետ Գագիկ Բարսեղյանը, փորձագետ Սուրեն Պողոսյանը, ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության պետի խորհրդատու Ժորա Ասատրյանը, ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական կառավարման եւ հսկողության բաժնի պետ-հանրային ֆինանսների կառավարման մեթոդաբանության վարչության պետի տեղակալ Էդգար Մկրտչյանը:

                                                       

         



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS