Ազգային ժողովի հինգերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի 2015 թվականի ապրիլի 7 - 9-ի չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվող հետեւյալ նախագծերի վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություն ներկայացնելու մասին.
Հարցի անվանումը
Կոդը եւ հեղինակները
1)
Հայաստանի Հանրապետության եւ Բելառուսի Հանրապետության միջեւ 2014 թվականի նոյեմբերի 20-ին Աշգաբատում ստորագրված «Բելառուսի Հանրապետությունում Անկախ պետությունների համագործակցության կանոնադրական եւ այլ մարմիններում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության հիմնման, արտոնությունների եւ իմունիտետների մասին» համաձայնագիր
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյան 11:40
Հարակից զեկուցող(ներ)`
Մհեր Շահգելդյան
2)
Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Վրաստանի կառավարության միջեւ 2014 թվականի դեկտեմբերի 24-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցման վերաբերյալ» համաձայնագիր
Ն-741-25.03.2015-ՖՎ,ԱՀ-011/0 Ներկայացնող` ՀՀ Նախագահ
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյան 11:20
Հարակից զեկուցող(ներ)`
Շիրակ Թորոսյան
3)
Հայաստանի Հանրապետության եւ Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջեւ 2014 թվականի նոյեմբերի 12-ին Հռոմում ստորագրված «Ենթակառուցվածքների եւ գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի (ԵԳՖԱԾ) ֆինանսավորման համաձայնագիր
Ն-742-25.03.2015-ԱՀ,ՖՎ-011/0 Ներկայացնող` ՀՀ Նախագահ
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյան 11:00
Հարակից զեկուցող(ներ)`
Շիրակ Թորոսյան
2.
Ազգային ժողովի հինգերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետեւյալ նախագծերի վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություն ներկայացնելու մասին.
Հարցի անվանումը
Կոդը եւ հեղինակները
1)
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի ընդունման մասին