Постоянная комиссия по финансово-кредитным и бюджетным вопросам
Сферы деятельности:
бюджетное законодательство, государственный бюджет, займы, кредиты, деньги, денежный оборот, банковская система, финансово-кредитные организации
Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն իր անցյալ նիստերին ուսումնասիրել է Վերահսկիչ պալատի 2015 թվականի գործունեության ծրագրով իրականացված թվով 4 ընթացիկ հաշվետվություններ, որոնց համար առկա էին վերահսկվող օբյեկտի պաշտոնատար անձանց կողմից ընթացիկ հաշվետվություններում ամրագրված` հայտնաբերված խախտումները վերացնելու վերաբերյալ տրամադրված գրավոր տեղեկատվությունները: Քանի որ այդ հաշվետվություններում բացակայում էին լուրջ խախտումների մասին փաստեր, հանձնաժողովը ընդունել է դրանք ի գիտություն:
Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի 2015 թվականի տարեկան հաշվետվությունը ստանալուց ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն որեւէ այլ ընթացիկ հաշվետվություն չէր կարող քննարկել, քանի որ չէր ստացել վերահսկվող օբյեկտի պաշտոնատար անձանց կողմից ընթացիկ հաշվետվություններում ամրագրված` հայտնաբերված խախտումները վերացնելու վերաբերյալ տրամադրված գրավոր տեղեկատվությունները: Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի 2015 թվականի տարեկան հաշվետվության քննարկումից հետո հանձնաժողովը այլեւս նպատակահարմար չի համարում տարեկան հաշվետվության մաս հանդիսացող ընթացիկ հաշվետվությունների քննարկումը հանձնաժողովի նիստում: