Постоянная комиссия по здравоохранению и социальным вопросам
Сферы деятельности:
здравоохранение, материнство, детство, социальное обеспечение, проблемы инвалидности, труд, занятость, демография и законы, регулирующие эти сферы
Համաձայն <<Ազգային ժողովի կանոնակարգ>> սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի՝ դրական եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովի յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետևյալ նախագծերի վերաբերյալ.
1)
ա) «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին
Կ-331-29.10.2019-ԱՍ-011/0 և դրան կից նախագծերի լրամշակված տարբերակները 2-օրյա ժամկետում ներկայացնել հանձնաժողովին: Պ-356-12.11.2019-ԱՍ-011/0 նախագծի լրամշակված տարբերակը 2-օրյա ժամկետում ներկայացնել հանձնաժողովին: Սույն արձանագրության 1-ին մասի 2-րդ կետի նախագծերի փաթեթից հանել Պ-356/1-12.11.2019-ԱՍ-011/0, Պ-356/2-12.11.2019-ԱՍ-011/0 և Պ-356/3-12.11.2019-ԱՍ-011/0 նախագծերը: Կ-421-12.12.2019-ԱՍ-011/0 և դրան կից նախագծերի լրամշակված տարբերակները 2-օրյա ժամկետում ներկայացնել հանձնաժողովին:
2.
Համաձայն <<Ազգային ժողովի կանոնակարգ>> սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետի՝ լրամշակելու նպատակով հետաձգել հետևյալ նախագծի քվեարկությունը
1)
«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին
Առաջարկել Ազգային ժողովի խորհրդին սույն արձանագրության քաղվածքի 1-ին մասում նշված Կ-331-29.10.2019-ԱՍ-011/0 և դրան կից նախագծերի փաթեթը, Պ-356-12.11.2019-ԱՍ-011/0 նախագիծը, Կ-421-12.12.2019-ԱՍ-011/0 և դրան կից նախագծերի փաթեթը ընդգրկել Ազգային ժողովի առաջիկա 2020 թվականի փետրվարի 11-ին սկսվող հերթական նիստերի օրակարգի նախագծում:
4.
Այլ հացեր.
ա) Քննարկվեց <<ՀՀ առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն>> ՊՈԱԿ-ի աշխատակիցների գրությունը՝ կենտրոնը <<ՆՈՐՔ>> ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ-ին միացնելու որոշման մասին հարցը:
Հանձնաժողովը որոշեց ղեկավարվելով <<Ազգային ժողովի կանոնակարգ>> ՀՀ սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասով՝ դիմել ՀՀ առողջապահության նախարարին՝ հարցն ուսումնասիրելու և երեքշաբաթյա ժամկետում հանձնաժողովին համապատասխան տեղեկատվություններ տրամադրելու համար:
բ) Քննարկվեց <<Հայաստանի Հանրապետությունում ծննդօգնության ծառայությունների կազմակերպման խնդիրները>> թեմայով աշխատանքային քննարկման արձանագրությունը: Հանձնաժողովը հավանություն տվեց արձանագրության նախագծին և որոշեց այն ներկայացնել ՀՀ առողջապահության նախարարին: