Постоянная комиссия по здравоохранению и социальным вопросам
Сферы деятельности:
здравоохранение, материнство, детство, социальное обеспечение, проблемы инвалидности, труд, занятость, демография и законы, регулирующие эти сферы
Համաձայն <<Ազգային ժողովի կանոնակարգ>> սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի՝ դրական եզրակացություն ներկայացնել հետևյալ նախագծերի երկրորդ ընթերցումների վերաբերյալ.
1)
ա) «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
Համաձայն <<Ազգային ժողովի կանոնակարգ>> սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի՝ դրական եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովի յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետևյալ նախագծերի վերաբերյալ.
1)
ա) «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Կ-439-10-01.2020-ԱՍ-011/0 և դրան կից նախագծի լրամշակված տեքստը 2-օրյա ժամկետում ներկայացնել հանձնաժողովին: Նախագծերի փաթեթին ավելացնել նոր՝ <<Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին>> նախագիծ: Պ-486-25.02.2020-ԱՍ-011/1 նախագծի լրամշակված տեքստը 2-օրյա ժամկետում ներկայացնել հանձնաժողովին: Պ-486-25.02.2020-ԱՍ-011/0Նախագծի երկրորդ ընթերցումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ 24-ժամվա ընթացքում:
3.
Համաձայն <<Ազգային ժողովի կանոնակարգ>> սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետի՝ լրամշակելու նպատակով հետաձգել հետևյալ նախագծերի քվեարկությունը.
1)
«Դեղերի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին
Ընդունել ի գիտություն՝ հետևյալ զեկույցում ընդգրկված սոցիալական և առողջապահական ոլորտներում կատարված աշխատանքների մասին տեղեկատվությունները.
1)
Հայաստանի Հանրապետության Կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի N 65-Ա որոշմամբ հավանության արժանացած` Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի 2019 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույց
Առաջարկել Ազգային ժողովի խորհրդին սույն արձանագրության քաղվածքի 2-րդ կետում նշված Կ-439-10.01.2020-ԱՍ-011/0, Կ-439/1-10.01.2020-ԱՍ-011/0, Պ-486-25.02.2020-ԱՍ-011/0 և Կ-492-28.02.2020-ԱՍ-011/0 նախագծերը ընդգրկել Ազգային ժողովի առաջիկա 2020 թվականի ապրիլի 14-ին սկսվող հերթական նիստերի օրակարգի նախագծում: