Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
գիտություն, կրթություն, մշակույթ, հայրենադարձություն, սփյուռքի հետ կապեր, երիտասարդություն, սպորտ, տեղեկատվություն, մամուլ, ռադիո, հեռուստատեսություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ
Հանձնաժողովը որոշեց. դրական եզրակացություն տալ հետևյալ օրենքի նախագծին, ինչպես նաև առաջարկել Ազգային ժողովի խորհրդին՝ ներքոնշյալ օրենքի նախագիծն ընդգրկել Ազգային Ժողովի յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի 2021 թվականի հունիսի 15-ին գումարվող Ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգի նախագծում.
1)
«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
Հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյան
Հարակից զեկուցող(ներ)`
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյան ԱԺ պատգամավոր Սոֆիա Հովսեփյան
2.
Հանձնաժողովը դրական եզրակացություն ներկայացրեց Ազգային ժողովի յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի 2021 թվականի հունիսի 15-ին գումարվող հերթական նիստերի օրակարգում ընդգրկված` երկրորդ ընթերցման ներկայացված հետևյալ օրենքների նախագծերի վերաբերյալ.
1)
ա) «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին (երկրորդ ընթերցում)