Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
բյուջետային օրենսդրություն, պետական բյուջե, փոխառություններ, վարկեր, դրամ, դրամաշրջանառություն, աուդիտ, հաշվեքննություն, բանկային համակարգ, ֆինանսական (դրամական, կապիտալի, վարկային, ապահովագրական եւ արժեթղթերի) շուկաներ եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ
Քվեարկության արդյունքներով (ներկա 5--ից. կողմ -4 , դեմ -1 , ձեռնպահ -0)՝Հանձնաժողովը, "Ազգային ժողովի կանոնակարգ" սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն, Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի անդամի տեղի համար Ազգային ժողովին է առաջարկում Արտակ Չուբարի Մանուկյանի թեկնածությունը:
Զեկուցող` Գևորգ Պապոյան
2.
Քննարկվեց Բյուջետային գրասենյակի հաշվետվությունը` 2021 թվականի երկրորդ եռամսյակում կատարած աշխատանքների վերաբերյալ:
3.
Հաստատվեց ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում քաղաքացիների ընդունելության 2021-2022 թվականների տարեկան ժամանակացույցը (որոշումը կցվում է):