National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
սահմանադրական փոփոխություններ, ընտրական համակարգ, հանրային ծառայություն, դատարանակազմություն, արդարադատություն, դատախազություն, քաղաքացիական, քրեական, վարչական օրենսդրություն, Ազգային ժողովի կանոնակարգ
Էլ. փոստ legcom@parliament.am
Հեռ. (374-10) 513349




ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին մշտադիտարկում (մոնիթորինգ) իրականացնելու հանձնարարություն տալու մասին



Հաշվի առնելով 2008 թվականի մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը առ այն, որ հանձնաժողովը գտնում է, որ իր ներկայացրած առաջնահերթությունների իրացումը կարիք ունի մշտադիտարկման (մոնիթորինգի), իսկ դրանց իրականացման յուրաքանչյուր փուլի եւ ձեռքբերումների մասին հանրությունը կարիք ունի մշտական տեղեկատվության,

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 73-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 30.2-րդ հոդվածներով`

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ  Է.

1. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին (այսուհետ` Հանձնաժողով) իրականացնել 2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունում ընդգրկված առաջարկությունների կատարման ընթացքի մշտադիտարկում (մոնիթորինգ) եւ արդյունքների մասին մինչեւ 4-րդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ավարտը յուրաքանչյուր հերթական նստաշրջանում մեկ անգամ ներկայացնել եզրակացություն:

2. Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 2.1-րդ մասի, եթե քվեարկությանը մասնակցած Հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդը քվեարկությունից հետո դեմ է մշտադիտարկման (մոնիթորինգի) իրականացման առնչությամբ Հանձնաժողովի եզրակացությանը եւ դրա վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա նրանց ներկայացուցիչը կարող է Ազգային ժողովում Հանձնաժողովի եզրակացության քննարկման ընթացքում հանդես գալ հարակից զեկուցմամբ` ներկայացնելով եզրակացության վերաբերյալ իրենց հատուկ կարծիքը:

Եզրակացության վերաբերյալ առարկություններ ունեցող Հանձնաժողովի անդամների  հատուկ կարծիքները կցվում են եզրակացությանը:

3. Մշտադիտարկման (մոնիթորինգի) իրականացման առնչությամբ Հանձնաժողովի գրավոր եզրակացությունը եւ Ազգային ժողովի նիստում դրա քննարկման հատուկ ընթացակարգի վերաբերյալ Ազգային ժողովի որոշման նախագիծն Ազգային ժողովի հերթական նստաշրջանի վերջին չորսօրյա նիստերից առնվազն 5 օր առաջ ուղարկվում են Ազգային ժողովի նախագահին եւ ընդգրկվում են Ազգային ժողովի հերթական նստաշրջանի առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հունվարի 1-ից:
 
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
 
Հ.ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
       10.12.2009թ.
        ԱԺՈ-183-Ն



2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS