Գործունեության ոլորտները`
հարկեր, տուրքեր, վճարներ, արդյունաբերություն, քաղաքաշինություն, էներգետիկա, բնական պաշարներ, բացառությամբ ջրային պաշարների, տրանսպորտ, կապ, հեռահաղորդակցություն, արտադրական ենթակառուցվածքի այլ ճյուղեր, զբոսաշրջություն, առեւտուր եւ ծառայություններ, ձեռնարկատիրական գործունեություն, պետական գույքի կառավարում
05.06.2015
Հայտարարություն խորհրդարանական լսումների վերաբերյալ |
Հունիսի 12-ին ժամը 12.00-ին ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպում է խորհրդարանական լսումներ։
Թեման՝ ,,Էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հիմնավորվածության վերաբերյալ,,։
,,Էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հիմնավորվածության վերաբերյալ,, թեմայով
ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ
ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
12։00 - 12։10 ԲԱՑՄԱՆ ԽՈՍՔ
. Վարդան Այվազյան
12։10 - 12։40 ՀԻՄՆԱԿԱՆ ԶԵԿՈՒՑՈՂ
. Ռոբերտ Նազարյան - ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
. ՀԱՐՑԵՐ ՀԻՄՆԱԿԱՆ ԶԵԿՈՒՑՈՂԻՆ
. ԹԵՄԱՏԻԿ ԵԼՈՒՅԹՆԵՐ՝
- Երվանդ Զախարյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար
- Եվգենի Բիբին - ,,Հայաստանի էլեկտրական ցանցեր,, ՓԲԸ գլխավոր տնօրեն
. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵԼՈՒՅԹՆԵՐ ԵՎ ԱՄՓՈՓՈՒՄ
ԱՇԽԱՏԱԿԱՐԳ
Հիմնական զեկուցողի համար՝ մինչև 30-ական րոպե
Թեմատիկ ելույթների համար՝ մինչև 10-ական րոպե
Հարցերի համար՝ մինչև 3 րոպե
Ելույթների համար՝ մինչև 5 րոպե
|