National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
պաշտպանություն, ազգային անվտանգություն, ոստիկանություն, արտակարգ իրավիճակներ, ռազմարդյունաբերական համալիր, զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության եւ այլ ռազմականացված մարմիններում ծառայություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ

Էլ. փոստ dsc@parliament.am
Հեռ. (374-11) 513461




Քաղվածք թիվ 5 նիստի արձանագրությունից
06.06.2018
Ժամը 12:00
414 սենյակ
1.
«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն հետևյալ նախագիծը դուրս է գալիս շրջանառությունից.
1) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
(քվեարկություն)
Պ-270-19.02.2018-ՊԱ-011/0
Հեղինակ` Հայկ Բաբուխանյան
Հիմնական զեկուցող`Պատգամավոր Հայկ Բաբուխանյան
Հարակից զեկուցող(ներ)`Պատգամավոր Տաճատ Վարդապետյան
2.
«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն հետևյալ նախագիծը դուրս է գալիս շրջանառությունից.
1) «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին
Պ-277-28.02.2018-ՊԱ-011/0
Հեղինակ` Տիգրան Ուրիխանյան, Միքայել Մելքումյան, Վահե Էնֆիաջյան
Հիմնական զեկուցող`Պատգամավոր Տիգրան Ուրիխանյան
Հարակից զեկուցող(ներ)`Պատգամավոր Տաճատ Վարդապետյան
3.
Դրական եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովի վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետևյալ նախագծի վերաբերյալ.
1) «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին
Կ-304-12.04.2018-ՊԱ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյան
Հարակից զեկուցող(ներ)`Հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյան
4.
Առաջարկել Ազգային ժողովի խորհրդին սույն արձանագրության քաղվածքի 3-րդ կետում նշված նախագիծը ընդգրկել Ազգային ժողովի 2018 թվականի հունիսի 12-ին մեկնարկող հերթական նիստերի օրակարգի նախագծում.
5.
Սույն թվականի հունիսի 25-ին հրավիրել խորհրդարանական լսումներ «Աղետների դիմակայունության ամրապնդումը և զարգացումը» թեմայով:


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԿորյուն Նահապետյան



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am