National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
տարածքային կառավարում, վարչատարածքային բաժանում, տեղական ինքնակառավարում, տարածքային զարգացում, համայնքային ծառայություն, տեղական հարկեր, տուրքեր եւ վճարներ, գյուղատնտեսություն, բնության պահպանություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ

Էլ. փոստ tkgb@parliament.am
Հեռ. (374-11) 513656


12.10.2017

Աշխատանքային քննարկում

29.09.2017թ-ի թիվ 7 արձանագրության քաղվածքի որոշման 3-րդ կետի համաձայն ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում Վարդևան Գրիգորյանի նախագահությամբ հոկտեմբերի 11-ին կայացավ աշխատանքային քննարկում ,Խոսրովի անտառե պետական արգելոցում բռնկված հրդեհների, անտառային հրդեհների և ,Նաիրիտե գործարանում բռնկված հրդեհից հետո ստեղծված իրավիճակի և ձեռնարկվող քայլերի վերաբերյալ:
Աշխատանքային քննարկման ժամանակ զեկույցներով հանդես եկան ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ՝ Աշոտ Հարությունյանը, ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ՝ Խաչիկ Հակոբյանը և նույն նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ՝ Արամ Աղասյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության գեներալ-մայոր՝ Վրեժ Գաբրիելյանը և աշխատակազմի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ՝ Հովհաննես Եմիշյանը:
Աշխատանքային քննարկումը եղել է բազմաբովանդակ, որի   ընթացքում հանձնաժողովի անդամները հանդես են եկել բազմաթիվ հարցադրումներով, որոնց էլ տրվել են պատասխաններ:
Քննարկման ժամանակ հանձնաժողովը եկավ այն եզրահանգման, որ ոլորտի զարգացման և ռազմավարության նպատակային իրագործման համար անհրաժեշտ են օրենսդրական մի շարք բարեփոխումներ՝ հաշվի առնելով ներքին պայմանները և աշխարհագրական դիրքը, իսկ փրկարարական աշխատանքնները ավելի արդյունավետ դարձնելու նպատակով հարկավոր է տարատեսակ տեխնիկայի համալրում և վերազինում:
Հանձնաժողովը աջակցելու և աչալուրջ է լինելու ոլորտի զարգացման համար նախատեսվող բոլոր բարեփոխումներին և միջոցառումներին:


04.12.2017
Տեղեկանք 2017 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստերից հանձնաժողովի անդամների բացակայության մասին

02.11.2017
Տեղեկանք 2017 թվականի հոկտեմբեր ամսվա ընթացքում Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստերից հանձնաժողովի անդամների բացակայության մասին

20.10.2017
Շիրակի մարզ արտագնա այցի ամփոփում

16.10.2017
ԱՐՏԱԳՆԱ ԱՅՑ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ

23.06.2017
ԱՐՏԱԳՆԱ ԱՅՑ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔ



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am