Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
բյուջետային օրենսդրություն, պետական բյուջե, փոխառություններ, վարկեր, դրամ, դրամաշրջանառություն, աուդիտ, հաշվեքննություն, բանկային համակարգ, ֆինանսական (դրամական, կապիտալի, վարկային, ապահովագրական եւ արժեթղթերի) շուկաներ եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ
Ազգային ժողովի վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկված հետեւյալ նախագծերի՝ երկրորդ ընթերցումից առաջ նախնական քննարկման և Ազգային ժողովին դրանց վերաբերյալ եզրակացություն ներկայացնելու մասին.
Հարցի անվանումը
Կոդը եւ հեղինակները
1)
ա) «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին (երկրորդ ընթերցում)
բ) «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին (երկրորդ ընթերցում)
ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյան
Հարակից զեկուցող(ներ)`
Գագիկ Մինասյան
2)
ա) «Ակտիվների արժեթղթավորման եւ ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին (երկրորդ ընթերցում)
Գագիկ Մինասյան Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյան
2.
Ազգային ժողովի վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետեւյալ նախագծերի՝ առաջին ընթերցումից առաջ նախնական քննարկման և Ազգային ժողովին դրանց վերաբերյալ եզրակացություն ներկայացնելու մասին
Հարցի անվանումը
Կոդը եւ հեղինակները
1)
ա) «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին
բ) «Վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին
Տեղեկատվություն Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի և միջազգային կազմակերպությունների համագործակցության վերաբերյալ: Զեկուցող` Գագիկ Մինասյան
Բյուջետային գրասենյակի 2018 թվականի առաջին եռամսյակում կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվության քննարկում:
Զեկուցող` Բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետի ժամանակավոր փոխարինող
Աշոտ Ավետիսյան