National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
մարդու իրավունքների պաշտպանություն, երեխայի իրավունքներ, կրոն, կանանց եւ տղամարդկանց իրավահավասարություն, ազգային փոքրամասնություններ, փաստաբանություն, նոտարիատ, արհեստակցական միություններ, հասարակական կազմակերպություններ եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ

Էլ. փոստ humanrights@parliament.am
Հեռ. (374-11) 513 230


22.02.2019

Քննարկում ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում
Փետրվարի 22-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում կայացել է աշխատանքային քննարկում, որին մասնակցել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
Նաիրա Զոհրաբյանը կարեւորել է իր գլխավորած հանձնաժողովի սերտ համագործակցությունն ինչպես ՄԻ պաշտպանի, այնպես էլ արդարադատության նախարարության հետ՝ նշելով, որ առաջիկայում կձեւավորվի նախարարության հետ աշխատանքային քարտեզի նախագիծ: Նրա խոսքով՝ ոլորտում, հատկապես քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրները բազմաթիվ են, որոնց լուծման հարցում հանձնաժողովը եւ նախարարությունը պետք է արդյունավետ համագործակցեն:
Արտակ Զեյնալյանը ներկայացրել է իրականացվող բարեփոխումների քաղաքականությունը եւ առկա խնդիրները: Նա անդրադարձել է քրեակատարողական հիմնարկների ծանրաբեռնվածությանը՝ նշելով, որ մինչեւ Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելը գերծանրաբեռնվածության խնդիրն արդեն լուծված է եղել: Նախարարը նշել է, որ 5300-ի չափով լրակազմ կա քրեակատարողական հիմնարկներում եւ այդքան դատապարտյալ ու կալանավոր կարելի է պահել. այս պահի դրությամբ քրեակատարողական հիմնարկներում մոտ 2200 դատապարտյալ եւ կալանավոր կա, 10 դատապարտյալ հացադուլ է իրականացնում, քաղաքացիական հիվանդանոցներում բուժվում է 8 անձ: Քրեակատարողական հիմնարկներում բարելավվել է սննդի որակը, պակասել է հանձնուկների քանակը:
Գործող օրենսդրությամբ ցմահ դատապարտյալներին եւ առանձնապես ծանր հանցանքների համար դատապարտվածներին արգելված է պահել այլ դատապարտյալների հետ: Նախարարը նշել է, որ այս ուղղությամբ օրենսդրական փոփոխություններ են նախատեսվում, որոնք հնարավորություն կտան ռեժիմների փոփոխություն իրականացնել, կրման ռեժիմի փոփոխությունը կլինի խրախուսական միջոց:
Կառավարության օրակարգային հարցերից է առնվազն երեք քրեակատարողական հիմնարկների՝ Գորիսի, Նուբարաշենի եւ Կենտրոնի փոխարինումը: Խոսելով քրեակատարողական համակարգի բուժծառայության մասին՝ նախարարը նշել է, որ այն չպետք է ենթակա լինի քրեակատարողական ծառայությանը: Այս հարցում կլինի փոփոխություն, այն կտրվի արդարադատության նախարարության ենթակայությանը, նաեւ բարեփոխումների մեծ փաթեթ է նախատեսված: Կառավարությունն անցած տարի 270 մլն դրամ է հատկացրել մի շարք քրեակատարողական հիմնարկներում վերանորոգման ու նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մինչ նոր հիմնարկների կառուցումը դատապարտյալների ու կալանավորների համար տանելի պայմաններ ապահովվելու համար: Վերացվել են կալանավայրերում ազարտային խաղերը, վերամշակվում է ներքին կանոնակարգը, վերանայվում է նաեւ պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկը: Հարցուպատասխանի ձեւաչափում պատգամավորներն ու նախարարն անդրադարձել են լրագրող Մհեր Եղիազարյանի մահվան հանգամանքներին, հացադուլ հայտարարած անձանց իրավունքներին, հացադուլի դեպքում հարկադրաբար կերակրմանը, ներման խնդրագրերի բավարարմանը, քրեակատարողական հիմնարկների օպտիմալացմանը, պրոբացիոն ծառայության զարգացմանը, քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց զբաղվածության ապահովմանը, նախկին դատական գործերի վերհանման հնարավորությանը եւ ոլորտի մի շարք այլ խնդիրների:
Նաիրա Զոհրաբյանն Արտակ Զեյնալյանից հետաքրքրվել է նախօրեին ,Նուբարաշենե ՔԿՀ-ում տեղի ունեցած միջադեպի մասին. կարանտինի մեջ գտնվող կալանավորներից մեկն ինքնասպանություն էր գործել: Նախարարը մեկնաբանություններ է ներկայացրել դեպքի առնչությամբ:
Հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ պատգամավոր Թագուհի Թովմասյանն առաջարկել է հանձնաժողովի առաջիկա նիստերից մեկին հրավիրել ՀՀ գլխավոր դատախազին: Հանձնաժողովի անդամներն առաջարկն ընդունելի են համարել: Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ նման հանդիպումները պարբերական բնույթ են կրելու:

23.12.2019
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի պատգամավորներն այցելել են Հանրապետական հավաքակայան

16.12.2019
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում

15.12.2019
Աբովյանի ,Կանանց և անչափահասներիե ՔԿՀ-ում անցկացվեց ,Կյանքը հրաշալի էե միջոցառումը

05.12.2019
Ապաքաղաքացիության կանխմանն ու կրճատմանն ուղղված քաղաքացիության մասին օրենքների ոլորտում հաջող փորձի օրինակները ձեռնարկի շնորհանդեսը՝ խորհրդարանում

31.10.2019
Քննարկվել են ՀՀ զինված ուժերում ոչ մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ծնողների կողմից բարձրացված իրավունքի խախտման հարցերը

30.10.2019
Նաիրա Զոհրաբյանը ներկա է եղել արդարադատության նախարարության կազմակերպած քննարկմանը

29.10.2019
Քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության նախագիծն ու դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը

28.10.2019
Քննարկվել են Հայաստանում կրոնի, խղճի ազատությանը եւ կրոնական կազմակերպություններին առնչվող հարցեր

11.10.2019
Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության եվ դրանից բխող 2020-2022 թթ. գործողությունների ծրագրի վերաբերյալ առաջարկներ.

23.09.2019
Կարեւորվել է Հայաստանում գործուն արհմիությունների մասին օրենք ունենալու հարցը

18.09.2019
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել են բանակին եւ պաշտպանական ոլորտին առնչվող հարցեր

10.09.2019
Հանդիպում ՀՀ ոստիկանության ոլորտի բարեփոխումներին ուղղված ,Թայեքսե գործիքի շրջանակներում Եվրոպական միության փորձագետների հետ

20.08.2019
Նաիրա Զոհրաբյանը Կայազորային հոսպիտալում հանդիպել է հոգեկան շեղումներ ստացած զինվորներին

26.07.2019
Այց ,Կոշե քրեակատարողական հիմնարկ

17.07.2019
Այց Ռազմական Ոստիկանություն

15.07.2019
ՄԻ պաշտպանը ներկայացրել է 2020 թ. համար նախատեսված ծրագրերը եւ հնարավոր ծախսերը

12.07.2019
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

11.07.2019
Քննարկվել են դատական եւ ընտրական համակարգերում նախատեսվող բարեփոխումներին առնչվող հարցեր

06.06.2019
Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հետ

22.05.2019
Քննարկվել են ՀԿ-ների գործունեության կանոնակարգմանը վերաբերող խնդիրներ

16.05.2019
Նաիրա Զոհրաբյանն ընդունել է <<Հյուման Ռայթս Ուոչ>> կազմակերպության ներկայացուցիչներին

30.04.2019
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում հյուրընկալվել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը

02.04.2019
Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողների հետ

12.03.2019
Հանդիպում ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահի հետ

28.02.2019
Հանդիպում. <<Աբովյանի>> կանանց և անչափահասների քրեակատարողական հիմնարկ

27.02.2019
Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի ներկայացուցիների հետ

11.02.2019
Հանձնաժողովի աշխատանքային քննարկում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի մասնակցությամբ

08.02.2019
ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌԴ ԴԵՍՊԱՆԻՆ

08.02.2019
ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԻՆ

07.02.2019
Տեղեկացնում եմ Ձեզ, որ ս.թ. փետրվարի 11-ին՝ ժամը 12.00-ին, Աժ 314 սենյակում կկայանա ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքային քննարկում՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի մասնակցությամբ:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am