Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
մարդու իրավունքների պաշտպանություն, երեխայի իրավունքներ, կրոն, կանանց եւ տղամարդկանց իրավահավասարություն, ազգային փոքրամասնություններ, փաստաբանություն, նոտարիատ, արհեստակցական միություններ, հասարակական կազմակերպություններ եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ԹԻՎ 7 ՈՐՈՇՈւՄ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի որոշումը աշխատանքային քննարկում անցկացնելու մասին
Հիմք ընդունելով ,Ազգային ժողովի կանոնակարգե Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 2)-րդ կետը՝ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը ՈՐՈՇՈՒՄ Է՝.
1․ ս/թ մարտի 10-ին, ժամը 12:00-ին, Ազգային Ժողովի 314 սենյակում անցկացնել աշխատանքային քննարկում՝ ՀՀ-ում փասատաբանական գործունեության ոլորտին առնչվող խնդիրների և հանրային պաշտպանության շրջանակներում հանրային պաշտպանի գրասենյակի կողմից անձանց տրամադրվող` անվճար իրավաբանական օգնության աշխատանքների իրականացման վերաբերյալ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
ՀՀ Ազգային Ժողովի մարդու իրավունքների
պաշտպանության և հանրային
հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյան
02 մարտ 2020 թվական
Ք․ Երևան