Հանձնաժողովը դրական եզրակացություն ներկայացրեց հետևյալ օրենքների նախագծերի վերաբերյալ և առաջարկեց Ազգային ժողովի խորհրդին նշված օրենքների նախագծերը ընդգրկել Ազգային ժողովի կողմից գումարվող արտահերթ նստաշրջանի օրակարգի նախագծում.
1)
ա) «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
բ) «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյան
Հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյան
2.
Հանձնաժողովը քվեարկությամբ որոշեց հետևյալ օրենքների նախագծերի երկրորդ ընթերցման քննարկումը կազմակերպել դրա ընդունումից հետո՝ 24 ժամվա ընթացքում.