National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի՝ համաճարակի հետեւանքները մեղմելու կամ վերացնելու ուղղությամբ Կառավարության եւ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաեւ արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով
Գործունեության ոլորտները`


Հանձնաժողովը ստեղծվել է 02.07.2020 թվականին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով:

Էլ. փոստ covid.qnnich@parliament.am
Հեռ. (374-11) 513323




Քաղվածք թիվ 1 նիստի արձանագրությունից
25.01.2021
Ժամը 11:00
114 /2-րդ մասնաշենք/ սենյակ
1.
Հաստատվեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նոր կորոնավիրուսի (Covid 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետեւանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաեւ արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) աշխատակարգը:
2.
''Իմ քայլը'' խմբակցության առաջադրմամբ Հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվեց Հերիքնազ Սարգսի Տիգրանյանը։
3.
Հանձնաժողովն ընդունեց բնականոն գործունեության ապահովմանն ուղղված կազմակերպչական հարցերի վերաբերյալ Հանձնաժողովի նախագահի և անդամներ կողմից ներկայացված հետևյալ առաջարկները`

1) Հանձաժողովի հերթական նիստերի օր սահմանել Ազգային ժողովի հերթական նիստերին հաջորդող երեքշաբթի օրը․
2) Հանձնաժողովի անդամներին առաջարկել՝ տասնօրյա ժամկետում covid.qnnich@parliament.am էլեկտրոնային հասցեին ուղարկել հարցումների և կոնկրետ հասցեատերերի վերաբերյալ առաջարկներ։ Հարցերը և տեղեկատվություն ներկայացնելու պահանջները պետք է վերաբերվեն տվյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների իրավասություններին և լինեն Հանձնաժողովի լիազորությունների շրջանակներում․
3) Հանձնաժողովի նախագահին՝ ըստ անհրաժեշտության իրականացված աշխատանքային քննարկումից հետո՝ վերը նշված հարցերի և տեղեկատվության պահանջի առաջարկների հիման վրա համապատասխան հարցումներ ուղարկել հասցեատերերին․
4) Գործընթացի հրապարակայնության ապահովման նպատակով Հանձնաժողովին և հանրությանը ներկայացնել ամփոփ տեղեկատվություն՝ ուղարկված հարցումներ վերաբերյալ։


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԱրկադի Խաչատրյան

16.02.2021
Քաղվածք թիվ 2 նիստի արձանագրությունից



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS