Նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի` համաճարակի հետեւանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաեւ արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով
Հանձնաժողովի լիազորությունների ժամկետը երկարաձգվել է 24.03.2021 թվականին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն`
Ազգային ժողովի որոշմամբ:
Հանձնաժողովի նախագահը ներկայացրեց տեղեկատվություն՝
Քննիչ հանձնաժողովի կողմից ուղարկված հարցումների վերաբերյալ, մասնավորապես, ՀՀ Հաշվեքննիչ պալատին, ՀՀ Պետական վերահսկողական ծառայությանը, Կենտրոնական բանկին, ՀՀ Գլխավոր դատախազությանը, Մարդու իրավունքների պաշտպանին (44 հարց) և ՀՀ կառավարությանը (251 հարց)։
2.
Քննիչ հանձաժողովը որոշեց իրավասու պաշտոնատար և այլ անձանց հանձնաժողով հրավիրել՝ առաջնորդվելով հետևյալ սկզբունքներով և մոտեցումներով`
1) Իրավասու պաշտոնատար անձանց հրավիրել ըստ անհրաժեշտության՝ համապատասխան հարցումների պատասխանները ստանալուց հետո,
2) Այլ անձանց (քաղաքացիների, փորձագետների, մասնագետների և այլն) հրավիրել հանձնաժողով ըստ անհրաժեշտության, եթե նրանք ներկայացրել են հանձնաժողովի իրավասության ոլորտին վերաբերող տեղեկություններ (հարցադրումներ, ուսումնասիրություններ, վերլուծություններ, առաջարկություններ և այլն)։