National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
Եվրոպական միության հետ կապեր, Եվրոպական միության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործման հետ կապված հարցեր, Եվրոպական միության իրավական ակտերին Հայաստանի Հանրապետության օրենքների մոտարկում եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ
Էլ. փոստ european.integration@parliament.am
Հեռ. (374-11) 513231


01.12.2021

Թվինինգ ծրագրի հանրային իրազեկման միջոցառումը
Դեկտեմբերի 1-ին Մարիոթ հյուրանոցում տեղի է ունեցել <<ՀՀ Ազգային ժողովի կարողությունների ուժեղացում` Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերահսկողության ու կիրարկման հետագա աջակցության համա>> Թվինինգ ծրագրի հանրային իրազեկման միջոցառումը: Մասնակցել են ՀՀ Ազգային ժողովի, Հունաստանի եւ Իտալիայի (առցանց ձեւաչափով) խորհրդարանների պատգամավորներ եւ աշխատակազմերի ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, փորձագետներ: Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: Ողջունելով մասնակիցներին` նա ընդգծել է, որ 2021թ. մարտի 1-ին ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելը նշանավորել է Եվրոպական միության եւ Հայաստանի միջեւ համագործակցության նոր փուլի սկիզբը: Համաձայնագրի դրույթներով ամրագրվում է Եվրոպական միության եւ Հայաստանի միջեւ փոխգործակցության ոլորտների լայն շրջանակ, այդ թվում` ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի ամրապնդումը, ավելի շատ աշխատատեղերի եւ գործարար հնարավորությունների ստեղծումը, օրենսդրության կատարելագործումը, հանրային անվտանգության եւ ավելի մաքուր շրջակա միջավայրի ապահովումը, ինչպես նաեւ ավելի լավ կրթության եւ հետազոտական հնարավորությունների ապահովումը: ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը, ողջունելով Թվինինգ ծրագրի հանրային իրազեկման միջոցառման մասնակիցներին, նշել է. <<Ազգային ժողովի աշխատակազմը, Թվինինգ ծրագրի շրջանակում համագործակցելով Հունաստանի եւ Իտալիայի խորհրդարանների հետ, հետապնդում է մեկ կարեւոր նպատակ` հզորացնել Ազգային ժողովի կարողությունները` օգտագործելով միջազգային լավագույն փորձը>> Վահան Նարիբեկյանն ընդգծել է, որ Ազգային ժողովի հարյուրավոր աշխատակիցների հնարավորությունների, գիտելիքների, կարողությունների ուժեղացումն ուղիղ համեմատական է Ազգային ժողովի հզորացմանը: <<Ազգային ժողովի աշխատակազմը միշտ բաց է նման ծրագրերի համար: Մենք վստահ ենք, որ այս համագործակցությունը արգասաբեր կլինի Թվինինգ ծրագրի բոլոր մասնակից պետությունների խորհրդարանների համար` էլ ավելի ամրապնդելով բարիդրացիական, գործընկերային եւ եղբայրական կապը մեր ազգերի միջեւ>>,- ասել է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը: <<Ցանկացած հաջող թվինինգային ծրագրի հիմքը սերտ համագործակցությունն է պետական կառավարման մարմինների, այս դեպքում` ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների եւ գործընկեր պետությունների միջեւ` հասանելի դարձնելով անդամ պետությունների փորձագիտական կարողությունները>>,- կարծիք է հայտնել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը: Նա հույս է հայտնել, որ կբարելավվեն ԱԺ կարողությունները` կատարելագործելու համաձայնագրի հետ կապված օրենսդրությունը եւ պրակտիկան: Նշվել է, որ Եվրամիությունը եւ անդամ երկրները միշտ գործունեություն են ծավալում հանուն քաղաքացիների եւ ժողովրդի բարօրության` բարձրացնելու նրանց վստահությունը ինստիտուտների նկատմամբ: Մանրամասները՝ https://bit.ly/3Dc7Ay0 հղմամբ։

21.12.2021
<<Օրենսդրական մոտարկման դրույթների տեսակները Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրում>> թեմայով սեմինար Ազգային ժողովում

30.11.2021
Հունաստանի խորհրդարանի պատվիրակության այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի ուղեկցությամբ

04.11.2021
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ

04.11.2021
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը

20.10.2021
ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները Հռոմում հանդիպել են ԵԽԽՎ-ում Իտալիայի պատվիրակության ղեկավարի հետ

30.09.2021
Հունաստանի խորհրդարանի ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

30.09.2021
Աշխատանքային հանդիպում Հունաստանի պատվիրակության հետ՝ Թվինինգ ծրագրի շրջանակներում



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am