Գործունեության ոլորտները`
Եվրոպական միության հետ կապեր, Եվրոպական միության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործման հետ կապված հարցեր, Եվրոպական միության իրավական ակտերին Հայաստանի Հանրապետության օրենքների մոտարկում եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ
<<Օրենսդրական մոտարկման դրույթների տեսակները Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրում>> թեմայով սեմինար Ազգային ժողովում
Դեկտեմբերի 21-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը Ժան Մոնե <<Օրենսդրական մոտարկման լաբորատորիայի>> հետ համատեղ կազմակերպել էր <<Օրենսդրական մոտարկման դրույթների տեսակները Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրում>>թեմայով սեմինար:
Հանձնաժողովը պարբերաբար կազմակերպում է նմանատիպ աշխատաժողովներ՝ նպատակ ունենալով բարձրացնել աշխատակազմի մասնագիտական որակները:
Սեմինարի ընթացքում իրավական մոտարկման մեթոդաբանական հարցերի վերաբերյալ Ազգային ժողովի աշխատակիցներին ներկայացվել են նոր հմտություններ: Քննարկվել են ՀԸԳՀ կիրարկման արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր՝ անդրադարձ է եղել այլ երկրների օրենսդրական մոտարկման փորձին:
Սեմինարը վարել է Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի գիտական համակարգող, դոկտոր Աննա Խվորոստյանկինան:
Հիշեցնենք, որ օրենսդիր մարմինը Ժան Մոնե <<Օրենսդրական մոտարկման լաբորատորիայի>> հետ համագործակցում է արդեն երկու տարի: Համագործակցությունը լինելու է շարունակական: