National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրող քննիչ հանձնաժողով
Գործունեության ոլորտները`


Հանձնաժողովը ստեղծվել է 22.10.2021 թվականին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով:


Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումը ««Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին»
Էլ. փոստ
Հեռ.




Քաղվածք թիվ 1 նիստի արձանագրությունից
30.11.2021
Ժամը 15:00
114 սենյակ
1.
ժամը` 15:00-ից մինչև 17:20

Հանձնաժողովը կազմված է 11 անձից Արծվիկ Մինասյան (նախագահ), Գևորգ Պապոյան, Բաբկեն Թունյան, Ծովինար Վարդանյան, Արուսյակ Մանավազյան, Հովիկ Աղազարյան, Արուսյակ Ջուլհակյան, Սերգեյ Բագրատյան, Էլինար Վարդանյան, Թադևոս Ավետիսյան, Հայկ Մամիջանյան:

Նիստին՝ 11 անդամներից մասնակցեց 10-ը: Բացակայում էր Ծովինար Վարդանյանը:

Նիստին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, պատգամավորների օգնականներ, խմբակցությունների փորձագետներ, լրագրողներ,: Նիստը բաց էր: Հեռարձակվում էր առցանց:

Հանձնաժողովի կողմից նիստին հրավիրված մասնակցներ հրավիրյալներ չկային:


Օրակարգը


1. Նիստի օրակարգի նախագծի հաստատում
Հիմնական զեկուցող՝ Արծվիկ Մինասյան

2. Քննիչ հանձնաժողովի Աշխատակարգի նախագծի հաստատում
Հիմնական զեկուցող՝ Արծվիկ Մինասյան

3. Քննիչ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրություն
Հիմնական զեկուցող՝ Գևորգ Պապոյան

4. Հարցումներ Կառավարությանը և «Հայաստան» համահայկական հիմնադրամին
Հիմնական զեկուցող՝ Արծվիկ Մինասյան

5. Հանձնաժողովի ընթացիկ աշխատանքների կազմակերպման հարցերի քննարկում:


Նիստի ընթացքում քննարկումները, Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները, ինչպես նաև Հանձնաժողովի անունից ձեռնարկվող գործողությունները


1. Հանձնաժողովի նիստում ներկաները միաձայնությամբ հաստատեցին օրակարգը,

2. Օրակարգի 2-րդ հարցի վերաբերյալ հիմնական զեկուցմամբ Արծվիկ Մինասյանը ներկայացրեց հանձնաժողովի աշխատակարգի նախագիծը: Հանձնաժողովի անդամների կողմից տրվեցին հարցեր, մտքերի փոխանակության ժամանակ ելույթներ ունեցան Բաբկեն Թունյանը, Սերգեյ Բագրատյանը, Հովիկ Աղազարյանը, Գևորգ Պապոյանը, Արուսյակ Ջուլհակյանը և Հայկ Մամիջանյանը։ Աշխատակարգի վերաբերյալ առաջարկներ ներկայացրեցին Գևորգ Պապոյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Բաբկեն Թունյանը: Առաջարկները քննարկվեցին և ընդունվեցին: Նիստին մասնակից հանձնաժողովի անդամների միաձայնությամբ հաստատվեց հանձնաժողովի աշխատակարգը:

3. Օրակարգի 3-րդ հարցի վերաբերյալ հիմնական զեկուցմամբ Գևորգ Պապոյանը ներկայացրեց Կանոնակարգ օրենքի պահանջներին համապատասխան կառավարող խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանին, որպես հանձնաժողովի նախագահի տեղակալ։ Թեկնածուին հարցեր չտրվեցին: Սերգեյ Բագրատյանն ընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալ:

4. Օրակարգի 4-րդ հարցի վերաբերյալ հիմնական զեկուցմամբ Հանձնաժողովի նախագահ Արծվիկ Մինասյանի կողմից ընթերցվեց կառավարությանն ու հիմնադրամին ուղղվող նամակները: Նիստին մասնակից հանձնաժողովի անդամների միաձայնությամբ հաստատվեց ուղղարկվող գրություններն ու դրանց բովանդակությունը։

5. Քննարկվեցին հանձնաժողովի աշխատամքների կազմակերպմանը վերաբերող հարցեր: Մտքերի փոխանակության ընթացքում հնչեցին առաջարկներ (այլ պետական մարմիններին հանձնաժողովի խնդիրների լուծմանը ներգրավելու, կուտակվող մեծածավալ տեղեկատվությունը մշակելու, հիմնադրամի կողմից հավաքագրված միջոցների թափանցիկությունը բարձրացնելու և հանձնաժողովի աշխատանքները արդյունավետ կազմակերպելու վերաբերյալ), որոնց հիման վրա հանձնաժողովն հավանություն տվեց հետևյալ գործողություններին՝

1) Լիազորել հանձնաժողովի անդամ Բաբկեն Թունյանին՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ քննարկել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից նախաձեռնված «Մենք ենք, մեր սահմանները» խորագրով համազգային դրամահավաք-արշավի հանգանակությանը մասնակցած անձանց (օրինակ 1000 դրամ և ավելի) անունները հրապարակելու հնարավորությունը, եթե այն չի խախտի անձնական տվյալների պաշտպանության օրենսդրական կարգավորումները և կդիտվի նպատակահարմար:

2) Գրություն ուղարկել հաշվեքննիչ պալատ՝ Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրական կարգավորումներին համապատասխան առաջարկելով Հաշվեքննիչ պալատի առաջիկա գործունեության ծրագրում ներառել հանձնաժողովի քննության առարկայի վերաբերյալ հաշվեքննություն իրականացնել: Հաշվի առնելով հանձնաժողովի գործունեության սեղմ ժամկետները, առաջարկել պալատին՝ քննարկել այս աշխատանքերը հնարավորինս սեղմ ժամկետում իրականացնելու հնարավորությունը, հաշվեքննիչ պալատի համաձայնությունը իրականացվելիք հաշվեքննության և ստուգումների աշխատանքներում հանձնաժողովի կողմից ներկայացվող անձանց, որպես փորձագետ կամ մասնագետ, ինչպես նաև հանձնաժողովի անդամներին ներգրավելը: Առաջարկել նաև հաշվեքննիչ պալատի հետ իրականացնել աշխատանքային քննարկումներ:

3) Գրություն ուղարկել Պետական վերահսկողական ծառայությանը հարցմամբ՝ արդյոք ծառայությունը առ այսօր իրականացրե՞լ է վերահսկողություն նշված թեմայով:

4) Նկատի առնելով կանոնակարգ օրենքի 162-րդ հոդվածի պահանջները՝ ձևավորել քննիչ հանձնաժողովի քարտուղարություն, մասնագետների խումբ՝ նրանում ներգրավելով հանձնաժողովի անդամների օգնականներին՝ ըստ կարելիության։

5) հանձնաժողովի աշխատանքներին օժանդակելու համար (ըստ վերաբերելիության) ներգրավել նաև խմակցությունների փորձագետներին, բյուջետային գրասենյակին, ինչպես նաև աշխատակազմի այլ ստորաբաժանումների աշխատակիցներին, որի նպատակով դիմել Աժ աշխատակազմի ղեկավարին։

6) Հանձնաժողովի աշխատանքներին օժանդակելու համար օգտվել նաև այլ փորձագիտական հանարավորություններից՝ պահպանելով պետական, ծառայողական և այլ գաղտնիքների վերաբերյալ օրենսդրության պահանջները:



Հանձնաժողովի նախագահ՝ Արծվիկ Մինասյան



27.12.2021
Քաղվածք թիվ 2 նիստի արձանագրությունից



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am