National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրող քննիչ հանձնաժողով
Գործունեության ոլորտները`


Հանձնաժողովը ստեղծվել է 22.10.2021 թվականին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով:


Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումը ««Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին»
Էլ. փոստ
Հեռ.




Քաղվածք թիվ 2 նիստի արձանագրությունից
27.12.2021
Ժամը 14:00
314 /2-րդ մասնաշենք/ սենյակ
ժամը` 14:00-ից մինչեւ 16:25

1.
Հանձնաժողովը կազմված է 11 անձից Արծվիկ Մինասյան (նախագահ), Գեւորգ Պապոյան, Բաբկեն Թունյան, Ծովինար Վարդանյան, Հովիկ Աղազարյան, Արուսյակ Ջուլհակյան, Սերգեյ Բագրատյան, Էլինար Վարդանյան, Թադեւոս Ավետիսյան, Հայկ Մամիջանյան:

Նիստին` 11 անդամներից մասնակցեց 9-ը: Բացակայում էր Ծովինար Վարդանյանը եւ Արուսյակ Մանավազյանը:

Նիստին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, «Հայաստան» խմբակցության փորձագետը եւ Արծվիկ Մինասյանի օգնականը, ինչպես նաեւ լրագրողներ: Նիստը բաց էր, հեռարձակվում էր առցանց:

Հանձնաժողովի կողմից նիստին հրավիրված մասնակցներ չկային:

ՕՐԱԿԱՐԳԸ

1. Կառավարությանը եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամին ուղարկված հարցումների պատասխանների, ինչպես նաեւ քննիչ հանձնաժողովի անունից ձեռնարկված այլ գործողությունների վերաբերյալ տեղեկատվության ներկայացում, ընթացիք եզրակացություններ
Հիմնական զեկուցող` Արծվիկ Մինասյան

2. Հանձնաժողով (այս փուլում) հրավիրվող անձանց կազմի որոշում
Հիմնական զեկուցող` Արծվիկ Մինասյան

3. Հանձնաժողովի ընթացիկ աշխատանքների կազմակերպման հարցերի քննարկում:

Նիստի ընթացքում քննարկումները, Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները, ինչպես նաեւ Հանձնաժողովի անունից ձեռնարկվող գործողությունները


1. Հանձնաժողովի նիստում ներկաները միաձայնությամբ հաստատեցին օրակարգը, Օրակարգի 1-րդ հարցի վերաբերյալ հիմնական զեկուցմամբ Արծվիկ Մինասյանը ի կատարումն 30.11.2021թ հանձնաժողովի նիստում ընդունված որոշման, ներկայացրեց կատարված աշխատանքը`

1) Հարցում է ուղարկվել պետական վերահսկողական ծառայություն, որին ի պատասխան` ծառայությունը նշել է, որ հանձնաժողովի ուսումնասիրության առարկայի վերաբերյալ ծառայությունը ուսումնասիրություն չի իրականացրել:

2) ի կատարումն 30.11.2021թ հանձնաժողովի նիստում ընդունված որոշմամբ իրեն պատվիրակված լիազորությունների` Հանձնաժողովի անդամ Բաբկեն Թունյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչների հետ աշխատանքային կարգով քննարկել է 44-օրյա պատերազմի ժամանակ հիմնադրամին նվիրատվություն կատարած անձանց ցանկի հրապարակման հարցը: Բաբկեն Թունյանը հայտնեց, որ դիմել է Հիմնադրամին` «Մենք ենք, մեր սահմանները» խորագրով համազգային դրամահավաք-արշավի հանգանակությանը որպես նվիրատու մասնակցած անձանց ամբողջական ցանկը ստանալու համար: Այս առչնությամբ առաջարկվեց Բաբկեն Թունյաին շարունակել աշխատանքները:

3) Հանձնաժողովի անունից գրություն է ուղարկվել Հաշվեքննիչ պալատ` առաջարկելով վեջինիս հաշվեքննության ընթացքում նկատի առնել նաեւ հանձնաժողովի քննության առարկան, ինչպես նաեւ այդ աշխատանքներում հնարավորության դեպքուն ներգրավել նաեւ հանձնաժողովի փորձագետներին եւ հանձնաժողովի անդամներին` կառավարող եւ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներից մեկական ներկայացուցիչներ: Հաշվեքննիչ պալատի նախագահը տվել է որոշ պարզաբանումներ եւ պատասխաններ` հայտնելով իր պատրաստակամությունը հարցը քննարկել (այդ թվում` աշխատանքային կարգով) կոնկրետ թեմաների հետ միաժամանակ:

Հանձնաժողովի անդամ Գեւորգ Պապոյանը իր հերթին նշեց, որ ինքը նույնպես դիմել է Հաշվեքննիչ պալատին` Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրական կարգավորումներին համապատասխան առաջարկելով հաշվեքննություն իրականացնել նախարարության կողմից ներկայացված հաշվետվությամբ վկայակոչված ծախսերի մասով:

4) Գրավոր դիմում է ներկայացվել Ազգային ժողովի աշխատակազմին` հանձնաժողովի աշխատանքներում տնտեսագիտական կրթությամբ մեկ փորձագետ ներգրավելու մասին, որին ի պատասխան Աշխատակազմը հայտնել է իր պատրաստակամությունը:

5) Հանձնաժողովի անդամների օգնականներից ձեւավորվել է հանձնաժողովի աշխատակազմը` Ա.Մինասյանի օգնական Արամ Մկրտչյանի համակարգմամբ:

6) Հարցումներ է ուղարկել Կառավարության եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամին եւ ստացել է ներկայացված պատասխաններ: Արծվիկ Մինասյանը նշեց, որ դրանք ոչ պատշաճ են եւ խիստ անբավարար:

Հանձնաժողովի անդամների կողմից տրվեցին հարցեր, մտքերի փոխանակության ժամանակ ելույթներ ունեցան Թադեւոս Ավետիսյանը, Բաբկեն Թունյանը, Սերգեյ Բագրատյանը, Հովիկ Աղազարյանը, Գեւորգ Պապոյանը եւ Հայկ Մամիջանյանը:

2. Հանձնաժողովի համաձայնությամբ Կառավարության եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատասխանների վերաբերյալ իր մասնագիտական կարծիքը հայտնեց Հանձնաժողովի աշխատանքներում ներգրավված փորձագետ Վահե Գրիգորյանը:

3. Հանձնաժողովի անդամների կողմից արձանագրվեց, որ ներկայացված պատասխաններն ամբողջական չեն:

4. Օրակարգի 3-րդ հարցի վերաբերյալ հիմնական զեկուցմամբ հանդես եկավ Արծվիկ Մինասյանը, որից հետո նիստին մասնակից հանձնաժողովի անդամների միաձայնությամբ որոշվեց քննիչ հանձնաժողով հրավիրել Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենին, Հանրապետության նախագահ եւ միաժամանակ Հիմնադրամի հոգաբարձուների խորհդրի նախագահին, ինչպես նաեւ 2020թ հոկտեմբերի 8-ի դրությամբ եւ կամ դրան հաջորդած ժամանակահատվածում պաշտոնավարած ֆինանսների, առողջապահության եւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի բոլոր նախարարներին:



ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԱրծվիկ Մինասյան

30.11.2021
Քաղվածք թիվ 1 նիստի արձանագրությունից



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am