Ծնվել է 1961թ. մարտի 2-ին Լոռու մարզի Լեռնհովիտ գյուղում:
1982թ. ավարտել է Երեւանի Կ.Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկամեքենաշինական ֆակուլտետը, 1989թ.` Դոնի Ռոստովի (ՌԴ) բարձրագույն քաղաքական դպրոցը: Ճարտարագետ-մեխանիկ: Քաղաքագետ: Տնտեսագետ:
1982-1983թթ. Կալինինոյի շրջանի Լեռնհոիվտ գյուղի դպրոցում աշխատել է ուսուցիչ: 1983-1985թթ. եղել է ՀԽՍՀ հակակարկտային ռազմականացված ծառայության Կալինինոյի ջոկատի ճարտարագետ, ավագ ճարտարագետ: 1985-1987թթ.` ՀԼԿԵՄ Կալինինոյի շրջկոմի գյուղբաժնի վարիչ, քարտուղար, 1988-1989թթ.` ՀԿԿ Կալինինոյի շրջկոմի հրահանգիչ: 1990-1993թթ. եղել է «ՍԻԿ» արտադրաառեւտրային ձեռնարկության (Դոնի Ռոստով) գլխավոր տնօրեն, 1993-1999թթ.` Տաշիրի արծնապատ ամանեղենի գործարանի տնօրեն, ապա` «Տաշիրի արծնապատ ամանեղեն» ԲԲԸ խորհրդի նախագահ: 2008-2011թթ.` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար:
1995-1999թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 139 ընտրատարածք): ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Բարեփոխումներ» պատգամավորական խմբի անդամ: Անկուսակցական:
1999-2003թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 50 ընտրատարածք): ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Կայունություն» պատգամավորական խմբի քարտուղար, 2000-2003թթ.` «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի ղեկավար: Անկուսակցական:
2003-2007թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 39 ընտրատարածք): ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի ղեկավար: Անկուսակցական:
12.05.2007-30.09.2008թթ.` ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության ղեկավար: ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի անդամ:
2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 32 ընտրատարածքից:
Պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով (2006թ.):
Ամուսնացած է, ունի երեք զավակ: